Որդանխոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Որդան կարմրի խոտից)
Որդանխոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Կոճղարմատավոր
Ընտանիք Դաշտավլուկազգիներ
Լատիներեն անվանում
Aeluropus L.
Տեսակները

Որդանխոտ աղասեր

Որդանխոտ (լատին․՝ Aeluropus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի[1] կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի են 5 տեսակներ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1 տեսակ՝ Որդանխոտ աղասեր (Aeluropus littoralis)։ Տարածված է Արմավիրի, Արարատի մարզերի աղակալած հողատարածքներում և Սյունիքի մարզում (Արաքս գետին հարող ավազուտներում)։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնատարած կամ թեթևակի բարձրացող, հիմքում ճյուղավորվող խոտաբույս է, երկարությունը՝ 20-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, կոշտ, մերկ կամ թեթևակի խավոտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը հասկաձև հուրան է, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հատիկ է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևների և ցողունների վրա գտնվող գեղձերի միջոցով Որդանխոտը արտազատում է աղեր։ Որդանխոտի բուսուտներն օգտագործվում են որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կերակրման համար։ Ունի տնտեսական նշանակություն։ Որդանխոտի մաքուր համակեցություններից ստացվում 18-9 ց/հա խոտ։ Հասկակալման ժամանակ պարունակում է 10,8% մոխիր, 11,7% պրոտեին, 2% ճարպ, 29,7 % թաղանթանյութ, 45,8 % անաղոտ մզվածքային նյութեր։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդանխոտի դասը ըստ Կյուի թագավորական բուսաբանական այգու տվյալների առանձնացնում են 6 տեսակների[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Цвелёв Н. Н. Род 136. Прибрежница — Aeluropus Trin. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Фёдоров. — Л.: Наука, 1976. — С. 619—622. — 788 с. — 2900 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  2. Список видов рода Прибрежница на сайте Royal Botanic Gardens, Kew(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ» հոդվածին։