Գետնատարած կամ թեթևակի բարձրացող, հիմքում ճյուղավորվող խոտաբույս է, երկարությունը՝ 20-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, կոշտ, մերկ կամ թեթևակի խավոտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը հասկաձև հուրան է, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հատիկ է։
Տերևների և ցողունների վրա գտնվող գեղձերի միջոցով Որդանխոտը արտազատում է աղեր։
Որդանխոտի բուսուտներն օգտագործվում են որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կերակրման համար։ Ունի տնտեսական նշանակություն։ Որդանխոտի մաքուր համակեցություններից ստացվում 18-9 ց/հա խոտ։ Հասկակալման ժամանակ պարունակում է 10,8% մոխիր, 11,7% պրոտեին, 2% ճարպ, 29,7 % թաղանթանյութ, 45,8 % անաղոտ մզվածքային նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։