Jump to content

Ոստիկանության պաշտոնյաների բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկանության պաշտոնյաների բնակելի տուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1899 և 1901
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ոստիկանության պաշտոնյաների բնակելի տուն (ռուս.՝ Жилой дом полицейских чинов, նաև Քաղաքապահ ոստիկանների տուն, ռուս.՝ Дом городовых), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1899-1901 թթ.: Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2][3]։ Տեղակայված է Պուշկինսկայա փողոցի թիվ 32/24 հասցեում, Օրանժերեյնայա փողոցի անկյունում։

Տաճարի հրապարակի հյուսիսային կողմը նախապես զբաղեցրել է Նյութեղենի բակը, որտեղ տեղակայված են եղել պահեստներ, արվեստանոցներ և բնակվել են աշխատողները։ Պալատական ոստիկանների և նրանց ընտանիքների համար կառուցվող շինության համար ընտրվել է վերացած Նյութեղենի բակի աջ կողմի տարածքը։ Շինարարության անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արքունիքը տարվա մեջ առնվազն 6 ամիս մնում էր Ցարսկոյե Սելոյում, ուստի պալատական ոստիկանությունը մշտապես ստիպված էր բնակարաններ վարձել տարբեր տներում։ Ցարսկոյե Սելոյի պալատական կառավարչի հրահանգով շինարարությունը ղեկավարել է Ալեքսանդր Բախը։ Շինարարության համար վճարվել է կայսերական պալատի կառավարչությունը։ Տան հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել 1899 թվականի հուլիսի 20-ին, 1901 թվականի ամռանն կառուցման աշխատանքներն ավարտվել են։ 1920-ական թվականներից տունը դարձել է Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողական հանրակացարան։ 1924 թվականի հուլիսին շենքում գործել է ուսանողական գրական շրջանակ, ուր բազմիցս այցելել է Սերգեյ Եսենինը։ Շենքը որպես հանրակացարան է ծառայել մինչև 1997 թվական, երբ սկսվել է երկարամյա վերանորոգումը։ Շենքը դեռևս պատկանում է Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարանին[4][5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քառահարկ շենքը ձևավորված է էկլեկտիկ ոճով։ Ընդհանուր առմամբ շենքում տեղավորված են 70 բնակարան։ Ապահովված է եղել էլեկտրաէներգիայով, կենտրոնացված ջեռուցմամբ, վերելակով, մեխանիկական օդափոխությամբ։ Նկուղում եղել է լվացքատունը։ Շենքն ունեցել է խճանկարային հատակ, որի տերացցո սալիկները մատակարարել է «Բրատյա Բոտտա» ընկերությունը[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решение исполкома Ленгорсовета № 650 от 25.08.1975
  2. «Жилой дом полицейских чинов». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  3. Решение исполкома Ленгорсовета № 650 от 25.08.1975
  4. 4,0 4,1 «Пушкинская 32. Жилой дом семейных городовых дворцовой полиции». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «Жилой дом полицейских чинов Дворцовой полиции (Дом городовых)». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 366-369. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]