Ոսկե ձկնիկի պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ձկնիկի պատմությունը
ֆր.՝ Histoire d'un poisson rouge
ԵրկիրՖրանսիա
Թվականհոկտեմբերի 12, 1959[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԷդմոն Սեշան
ՊրոդյուսերԺակ Իվ Կուստո
ԵրաժշտությունHenri Crolla?
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն19 րոպե

«Ոսկե ձկնիկի պատմությունը» (ֆր.՝ Histoire d'un poisson rouge), ռեժիսոր Էդմոն Սեշանի կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Ժակ Իվ Կուստոյի Les Requins associés ստուդիայի մասնակցությամբ։

Ֆիլմն ընթանում է երաժշտության ուղեկցությամբ, սակայն առանց երկխոսությունների, թույլ է տալիս մտածել այն մասին, թե ինչ ուժեղ են մեր նախապաշարմունքները։ Ֆիլմում պատմվում է ճապոնացի տղայի մասին, որն ապրում է Փարիզում և որի հարաբերությունները չեն ստացվում համադասարանցիների հետ։ Մի անգամ կառնավալի ժամանակ տղան ոսկե ձկնիկ է շահում։ Նա ձկնիկին բերում է տուն, գցում ջրով լցված տարայի մեջ և տեղադրում վանդակի մոտ, որտեղ տնային դեղձանիկն էր։ Երբ տանը ոչ ոք չի լինում, ձկնիկը և դեղձանիկը խաղում են։ Մի անգամ տղան գնում է, լուսամուտից ներս է մտնում կատուն, որը լուրջ վտանգ էր ներկայացնում փոքրի ձկնիկի համար։ Այդ ժամանակ ձկնիկը դուրս է թռչում թասից և ընկնում հատակին։ Կատուն հարձակվում է ձկան վրա։ Դիտողը մտածում է, որ կատուն հիմա կուտի ձկանը, սակայն կատուն բռնում է ձկանը ատամներով և վերադարձնում թասի մեջ՝ փրկելով նրա կյանքը։ Այդ ժամանակ տղան վերադառնում է։

Նկարահանող խումբ և տեխնիկական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություն Էդմոն Սեշան
Պրոդյուսեր Ժակ Իվ Կուստո,

Les Requins associés ստուդիա

Սցենարի հեղինակ Ռոժե Մոգ
Օպերատոր Պիեռ Գուպի
Մոնտաժող Ժորժ Ալեպե
Տարածում Columbia Pictures
Թողարկման ամսաթիվ 1959 թվականի

հոկտեմբերի 12

Ժանր կարճամետրաժ
Տևողություն 19 րոպե
Երկիր Ֆրանսիա
Լուսագրերի լեզու ֆրանսերեն
(երկխոսություն չկա)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 1959 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի[2], ինչպես նաև Ամերիկյան կինոակադեմիայի («Օսկար») մրցանակ՝ որպես 1960 թվականի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0052855/releaseinfo
  2. «Histoire d'un poisson pouge» (ֆրանսերեն). Festival de Cannes. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  3. «The 32nd Academy Awards (1960) Winners & Nominees» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. 1960 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.