Ոսկե խնձորներով ծառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե խնձորներով ծառը
Տեսակկարճամետրաժ ֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՆատալյա Դաբիժա
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՔրիսթմաս Ֆիլմզ
ԴիստրիբյուտորS4C?
Տևողություն13 րոպե
Թվական1999

Ոսկե խնձորներով ծառը, «Քրիսթմս Ֆիլմս» ստուդիայի կողմից 1999 թվականին ստեղծված տիկնիկային մուլտֆիլմ, որի պատվիրատուն Բրիտանական BBC հեռուստաընկերության չորրորդ ալիքն է։ Ռեժիսոր Նատալյա Դաբիժը մուլտֆիլմը ստեղծել է հոլանդական հեքիաթների մոտիվներով՝ «Աշխարհի ծողովուրդների հեքիաթները» նախագծի շրջանակներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիայում շատ հողմաղացներ կան։ Դրանցից մեկի կողքին կար մի տուն, որտեղ ապրում էին հողմաղացպանը և նրա աղջիկը՝ Մարիկան։ Աղջիկը հիանալի ասեղնագործում էր և միաժամանակ այնքան դյութիչ երգում, որ նույնիսկ քամին էր լսում։ Ծեր հողմաղացպանը հիվանդանում է և աղջկան պատվիրում կանչել հարևաններին։ Երբ հյուրերը գալիս են, հողմաղացպանը սկսում է պատմել․ «Երբ ես խնամախոսում էի Մարիկայի մորը, նրա հայրն ինձ և եղբայրներիս պատմեց լճի մյուս կողմում գտնվող կղզու մասին, որտեղ աճում է ոսկե խնձորներով ծառ։ Եվ ես, որպես իմ սիրո ապացույց, ոսկե խնձոր ձեռք բերեցի Մարիկայի մոր համար։ Թանկագի՛ն հարևաններ, ես ձեզ կանչել եմ այստեղ, որովհետև զգում եմ, որ իմ վերջը մոտ է։ Հիմա իմ հերթն է հասել իմ աղջկան տալ ձեզանից նրան, ով որպես սիրո ապացույց կբերի ոսկե խնձորը»։ Կարնելուիսը, դես ու դեն հրելով մյուսներին, առաջինն է վերցնում նավակը և հեռանում ափից։ Մարիկան քամուն աղաչում է․ «Մի՛ թույլ տուր նրան գտնել ոսկե խնձորը»։ Փչում է մրրիկը և նավակը հետ նետում ափ։ Նավակը ջարդվում է, Կարնելիուսը վնասում է ձեռքը։ Ամբողջ գիշեր Յանը լաստանավ է շինում, երբ առավոտյան այն ափ է իջեցնում, Դիկը շեղում է նրա ուշադրությունը և գողանում լաստանավը։ Մարիկան բղավում է․ «Յան, նա գողացավ քո լաստանավը»։ Քամին հանդարտվում է, իսկ հետո սկսվում է մրրիկ և լաստանավը նետում դեպի ափ, Դիկը վնասում է ոտքը։ Յանը ասում է Մարիկային․ «Այլևս ոչնչից չի կարելի լաստանավ շինել»։ Առավոտյան Յանը տեսնում է, որ ջուրը ծածկվել է սառույցով։ Յանն ուրախանում է, հագնում չմուշկները և, երգելով իր սիրո մասին, սառույցի վրայով սլանում ոսկե խնձորի հետևից, իսկ քամին հրում էր նրան մեջքից։ Երբ Յանը վերադառնում է խնձորով, Կարնելիուսը և Դիկը փորձում են նրանից խլել այն, բայց քամին նրանց վայր է գցում։ Մարիկան ստանում է խնձորը, իսկ նրա հայրը ասում է․ «Հիմա դուք կարող եք ամուսնանալ»։

Փառատոններ և մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Տարուսում 5-րդ ռուսական անիմացիոն ֆիլմերի բաց փառատոնին «Ոսկե խնձորներով ծառը» և «Եղեգնյա գլխարկ» ֆիլմերի վրա աշխատող անիմատորների խումբը ստացել է ժյուրիի մրցանակը։ Վարկանիշով չորրորդ տեղն է[1]
  • 2000 թվականին լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում արժանացել է «Նիկա» մրցանակի
  • 2001 թվականին «Ոսկե խնձորներով ծառը» ֆիլմը (Նատալյա Դաբիժա)[2] «Տիկնիկային անիմացիոն բարձր մակարդակի համար» «Կրոկ» միջազգայի անիմացիոն ֆիլմերի փառատոնին ստացել է դիպլոմ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կախարդական վրձին» մուլտֆիլմերի հավաքածուի առաջին թողարկմամբ[3] մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]