Jump to content

Ոչ սովորական ռիգացիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ սովորական ռիգացիները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոզե Ստիեբրա
ՍցենարիստՀիվիքի Սկրաստին և Ռոզե Ստիեբրա
ՊրոդյուսերՌոզե Ստիեբրա
Բեմադրող նկարիչՀիվիքի Վիտոլինա և Յուրիս Պետրաշկևիչ
ԵրաժշտությունՎալտս Պուցե
Երկիր Լատվիա
Լեզուլատիշերեն
ԸնկերությունDauka?
Տևողություն26 րոպե
Թվականօգոստոսի 19, 2001
Պարգևներ

«Ոչ սովորական ռիգացիները» (լատիշ․՝ «Neparastie rīdzinieki»), լատվիական երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Ռոզե Ստիեբրան է, նկարահանվել է 2001 թվականին «Դաուկա» ստուդիայում։ Մուլտֆիլմը նվիրվել է Ռիգա քաղաքի հիմնադրման 800-ամյակին[1]։ Առաջին անգամ ցուցադրվել է 2001 թվականի օգոստոսի 19-ին LTV1 հեռուստաալիքով։

Ռիգայում մարդկանցից բացի բնակվում են այլ արարածներ։ Մուլտֆիլմում գործող կերպարները մեծ մասամբ կենդանիներն են՝ աքաղաղներ, կատուներ, մկներ և այլն։ Գլխավոր հերոսը երիտասարդ աքաղաղ Յուստինշն է։ Նա երազում է դառնալ Ռիգայի պահապան աքաղաղներից մեկը, որոնք կանգնած են քաղաքի ամենաբարձր աշտարակների սրաձողերի վրա։ Իր երազանքի ճանապարհին Յուստինշն ու Անցե աղջիկը հանդիպում են տարատեսակ արկածների ու փորձությունների[2]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Իլզե Սկրաստինյա, Ռոզե Ստիեբրա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ռոզե Ստիեբրա
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրիս Պետրաշկևիչ
  • Նկարիչ՝ Իլզե Վիտոլինյա
  • Նկարիչ-անիմատորներ՝ Մայա Բրենցե, Դագմարա Լաուրինյա, Դացե Լիեպա, Դզինտարս Կռումինշ
  • Կոմպոզիտոր՝ Վալտս Պուցե
  • Երգի բառերի հեղինակ՝ Պետերս Բռուվերիս
  • Երգերը կատարում են՝ Դացե Պուցե, Նիկ Մատվեև, Վալտս Պուցե, «Knīpas un knauķi» մանկական անսամբլ
  • Հնչունային ռեժիսոր՝ Նորմունդս Կլյավենիեկս
  • Պրոդյուսոր՝ Ռոզե Ստիեբրա

Մուլտֆիլմի երգերը («Gaiļu dziesma», «Kaķi», «Ratiņi», «Ķēmu uzbrukums», «Lai ir»), «Knīpas un knauķi» մանկական խմբի կատարմամբ, մի քանի այլ երգերի հետ 2001 թվականին թողարկվել է CD սկավառակով[3]։

  • 2001 — «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթող, «Մեծ Քրիստապ» կինոփափառատոն
  • 2002 — Ժյուրիի հատուկ մրցանակ, IX «Քրոք» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն[4]
  • 2002 — «Լավագույն մանկական ֆիլմի համար» մրցանակ, «Անիմայովկա» միջազգային փառատոն Մոգիլյովում (Բելառուս)[5]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 616-617. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]