Jump to content

Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն»
Nowhere, a Story of Exile
ՀեղինակԱննա Աստվածատուրյան Թերքոթ
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր260
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2012

«Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile), ամերիկահայ գրող, դասախոս[1], իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթի գիրքը, որը լույս է տեսել 2012 թվականին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսուհին հանդիսանում է հեղինակը, որը ծնվել է Բաքու քաղաքում։ Գրքում պատմվում է, թե ինչպես է ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման[3]։ Գրքի հերոսուհին մոտ 10 տարեկանում ընտանիքի հետ արտաքսվում է Հայաստան[4], որտեղ 3 տարի որպես փախստական ապրելուց հետո՝ 1992 թվականին տեղափոխվում է ԱՄՆ։

Գիրքը լույս է տեսել անգլերեն, 2017 թվականին թարգմանվել է ռուսերեն, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ «Վերնատուն» մշակութային կենտրոնում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hairenik. «Eyewitness: An Interview with Baku Pogrom Survivor Anna Turcotte». Armenian Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». www.ysu.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Աննա Աստվածատուրյան Թերքոթ. «Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ պահելու Բաքվի ջարդերի և Արցախի իրադարձությունների միջև կապը»».
  4. www.amazon.com https://www.amazon.com/Nowhere-Story-Exile-Astvatsaturian-Turcotte/dp/0985786418. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Լուրեր - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն». spb.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]