Ոչ մի խոսք ֆուտբոլի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ մի խոսք ֆուտբոլի մասին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորIsaak Magiton?
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն73 րոպե

«Ոչ մի խոսք ֆուտբոլի մասին» (ռուս.՝ «Ни слова о футболе»), ռեժիսոր Իսահակ Մագիտոնի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1974 թվականին։

Նկարահանումներին մասնակցել են «Տորպեդո», «Լոկոմոտիվ», «Սպարտակ» ակումբների նախապատրաստական դպրոցների, «Յունոստ» ֆուտբոլային թիմի և Գոմել քաղաքի մարզչական դպրոցի պատանի ֆուտբոլիստները[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնչորս տարեկան Սլավիկը, որը տաղանդավոր ֆուտբոլիստ է, դպրոցի թիմի առաջատարն ու նրա հպարտությունը, քաղաքի մանկական թիմում խաղալու և դրա ավագը լինելու համար դիմում է մի փոքր խորամանկության և ներկայանում է որպես տասներեք տարեկան։ Հաղթական խաղից հետո Սլավիկի կրտսեր քույրն ամաչում է իր եղբոր փոխարեն և գավաթն ուղարկում է պարտված թիմին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրա Վոլկովա – Նադյա Կորոտկովա
  • Վիկտոր Խարիտոնով – Սլավիկ Կորոտկով
  • Միշա Տուրչենկով – Բուզուլուկով
  • Տանյա Գորոդնիչևան – Տոմկա
  • Եվգենյա Ուրալովա – Նադյայի և Սլավիկի մայրը
  • Ալեքսանդր ԴեմյանենկոՆադյայի և Սլավիկի հայրը
  • Բորիս Կուդրյավցև – պապ
  • Վլադիմիր Գրամմատիկով – Կիմ Պետրովիչ, մարզիչ
  • Ինգա Բուդկևիչ – Բուզուլուկովի մայրը
  • Գերտրուդե Դվոյնիկովա – Գալինա Իվանովնա, անգլերենի ուսուցիչ
  • Նիկոլայ Պարֆյոնով – երազի կերպար
  • Նիկոլայ Սկորոբոգատով – ոստիկան
  • Արտյոմ Կարապետյանաշխարհագրության ուսուցիչ
  • Նադեժդա Կարպուշինա – տարրական դպրոցի ուսուցիչ
  • Տատյանա Գավրիլովա – Կոլյայի մայրը
  • Ելիզավետա Կուզյուրինա – դպրոցի տնօրեն
  • Թամարա Յարենկո – ուսմասվար
  • Իյա Մարկս
  • Արկադի Մարկին – Կոլյա
  • Լիդիա Կորոլյովա
  • Իլյա Բասկին
  • Ալեքսանդր Շիրվինդտ – հեղինակի ձայն կադրից դուրս
  • Ֆեոդոր Չերենկով – մկրատ հնարքով գոլ խփող խաղացող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իսահակ Մագիտոն
  • Բեմադրող օպերատոր՝ Լեոնիդ Պետրով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Զացեպին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Петька без Чапаева и знаменитый Шурик в гомельской квартире. Как в городе над Сожем снимали кино». news.tut.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]