Ոչ ծննդյան օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Humpty Dumpty-ն այն փողկապով, որը նրան նվիրել են իր «ոչ ծննդյան օրը» Սպիտակ թագավորն ու թագուհին «Ալիսը հայելու աշխարհում»-ից

Ոչ ծննդյան օր (անգլ.՝ unbirthday[1]), իրադարձություն, որը կարելի է նշել ամեն օր` բացի սեփական ծննդյան օրվանից։ «Unbirthday» նորաբանությունը[2] մտածել է Լուիս Քերոլը իր «Ալիսը հայելու աշխարհում» վիպակում, ինչը ոգեշնչություն է հանդիսացել դիսնեյյան Ալիսան հրաշքների աշխարհում մուլտֆիլմի «Ողջույն ոչ հոբելյարներին» երգի ստեղծման համար։

«Ալիս»-ի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսը հայելու աշխարհում» վիպակում Humpty Dumpty-ն ատում է փողկապը, որը, ինչպես նա է ասում, նրան նվիրել են իր «ոչ ծննդյան օրը» Սպիտակ թագավորն ու թագուհին, ինչից հետո Ալիսը հաշվել է տարվա մեջ ոչ ծննդյան օրերը։

«Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմում գլխավոր հերոսուհին հանդիպում է գլխարկագործին, մարտի ճագարին և Սոնյային, ովքեր տոնում են ոչ ծննդյան օրերը` այդ իրադարձության մասին երգ երգելով (տեքստի հեղինակներ և կոմպոզիտորներ` Մեք Դևիդ, Էլ Հոֆման և Ջերի Լիվինգսթոն)։ Նախ Ալիսան չի պատկերացնում, թե դա ինչ տոն է, սակայն գլխարկագործը բացատրում է նրան։ Նա հասկանում է, որ դա նաև իր ոչ ծննդյան օրն է և միանում է տոնական տորթին։ Մուլտֆիլմի այս տեսարանը ներառում է ոչ ծննդյան օրվա գաղափարը` ներկայացված «Ալիսը հայելու աշխարհում»-ում և «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի 7-րդ գլխում[3]։

Ոչ ծննդյան օրվա տոնակատարությունը ներկայացվում է նաև «Unbirthday Party with Alice in Wonderland» կոմիքսում (1951 թվական)[4], որի լույս տեսնելը համընկավ մուլտֆիլմի հետ։ Կոմիքսային տարբերակը շատ ավելի երկար է (32 էջ) մուլտֆիլմի տեսարանից։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «UnBirthday»` ավստրալիացի երաժիշտ Pogo-ի երգը, որն ընդգրկված է «Wonderland» մինի-ալբոմի մեջ[5]։
  • «Happy Unbirthday»` ճապոնական D խմբի սինգլը` թողարկված 2015 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անգլերենի Օքսֆորդի բառարան vol. 10/1 (1926). с. U63 (էջ 645 էլեկտրոնային տարբերակում).
  2. В оригинале произведения — «un-birthday».
  3. Լուիս Քերոլ (1865). «Ալիսան Հրաշքների աշխարհում». Chapter VII, «A Mad Tea Party».
  4. The Walt Disney Company (1951). «Unbirthday Party with Alice in Wonderland». Dell Four Color Comics (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  5. Pogo. «UnBirthday» (ռուսերեն). Last.fm. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  6. «D — visual kei band — jrock». JpopAsia. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.