Ոճավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոճավորումը կերպարվեստում պատկերվող մարմինների և առարկաների դեկորատիվ ընդհանրացում՝ գծանկարի, ծավալաձևերի, գունահարաբերումների պարզեցմամբ, մի շարք պայմանական հնարքների կիրառմամբ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ արվեստում, ուր առանձնապես կարևոր է յուրաքանչյուր արտահայտչատարրի ենթարկումը ընդհանուր անսամբլին, Ոճավորման ողջ հորինվածքի ռիթմիկ կազմակերպման օրինաչափ մեթոդ է։ Ոճավորումն առանձնապես բնորոշ է զարդապատկերին, ուր Ոճավորման շնորհիվ պատկերվող օբյեկտը դառնում է զարդանախշի մոտիվ։ Դիզայնի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ծավալային ձևի Ոճավորումը (օրինակ, 1930-1940-ական թվականների արտադրական կերտվածքների «շրջահոսուն» ձևերը)։ Հաստոցային արվեստում ոճավորումը դեկորատիվության տարրեր է մտցնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png