Ողորմություն Ֆրոսյային
![]() «Ողորմություն Ֆրոսյային» գրքի շապիկը (2013)
|
|
Հեղինակ | Հովհաննես Երանյան |
Ժանր | պատմվածք |
Բնօրինակ լեզու | արևելահայերեն |
Էջեր | 144 էջ |
Խմբագիր | Նշան Աբասյան |
Կազմի հեղինակ | «Անտարես» մեդիա հոլդինգ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2013 |
ԳՄՍՀ | 978-9939-51-486-4 |
ԴՏՀ | 891.981-32 |
ԳՄԴ | 84Հ-44 |
«Ողորմություն Ֆրոսյային», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն: Խմբագիր՝ Նշան Աբասյան, շապիկի նկարը՝ Լուսինե Դաշտոյանի, շապիկի ձևավորումը՝ «Անտարես» հրատարակչատան, լուսանկարը՝ Ռոբերտ Ասատրյանի: 144 էջ:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 29-ին[1]: Գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակում[2]
Գրքում ընդգրկված համանուն պատմվածքն արժանացել է «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամի անցկացրած «1988» խորագրով պատմվածքների մրցույթի գլխավոր մրցանակին[3]:
Բովանդակություն
Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակի այս գիրքը նախ վերնագրել էր՝ «Սովետ, post սովետ», թեև նրա հետաքրքրության առանցքը այդ երկրի կործանումը չէ: ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսները: Մարդիկ, որ ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն[4]:
Գրքի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախաբան
- Բջջային
- Նոր տարի
- Մոդեռն մեռելը
- Վրիժառություն
- Հերոսական պատմություն, կամ՝ մեր Քեռին
- Հղի կատուն
- Զավակս
- Ողորմություն Ֆրոսյային
- Ապաստան
- Մահախոսի գրառումները
- Քվիթ
- Պարարտ եզը կամ մոթել New Armenia
Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սաթենիկ Ավետիսյան «Ամենագեղեցիկ հարվածի գեղագիտությունը»
- Արքմենիկ Նիկողոսյան «Հովհաննես Երանյան. «Ողորմություն Ֆրոսյային»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ողորմություն Ֆրոսյային». գլխավոր դերերում՝ մարդկային ճակատագրեր
- ↑ Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ երկու նոր գիրք ունի
- ↑ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքը ճանաչվեց «1988» մրցույթի հաղթող
- ↑ Հովհաննես Երանյան, Ողորմություն Ֆրոսյային, Ե., Անտարես, 2013, էջ 2: