Հովհաննես Երանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Գրիգորի Երանյան | |
---|---|
Ծնվել է | 1963 մայիսի 7 |
Ծննդավայր | Հաջի Այվազ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երկիր |
Պարգևներ | |
Հովհաննես Երանյան Վիքիդարանում |
Հովհաննես Գրիգորի Երանյան (1963, մայիսի 7, Դարակերտ, Արարատի մարզ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում։ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ։ Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում։
1995 թվականին Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։
Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով։ Պարսկերեն առանձին գրքով հրատարակվել է նաև նրա «Կույրերը» պիեսը և 2004 թվականի նոյեմբերին բեմադրվել Թեհրանում[1]։
Հրատարակել է 4 արձակ ժողովածու՝
- «Միակ ոտնահետք», 1999
- «Զինադադար», 2005
- «Մարդահամար», 2008
- «Ամենագեղեցիկ հարվածը», 2010
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականին «Ամենագեղեցիկ հարվածը» գիրքն արժանացել է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության առաջին մրցանակի
- Պողոսյան մրցանակ, 2018[2]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այլ ոտնահետքեր (ընտրանի), Երևան,2014
- Ողորմություն Ֆրոսյային (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2013, 144 էջ։
- Ամենագեղեցիկ հարվածը (վեպ), Երևան, 2010
- Մարդահամար (վեպ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2008
- Զինադադար, Երևան, 2005
- Միակ ոտնահետք, Երևան, 1999
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անաղ երկիր, «Գարուն», 1999, N 10։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Երանյան Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «Հովհաննես Երանյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.