Jump to content

Ողական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ողական (բերդ)ից)

Ողական, ամրոց Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, ի սկզբանե Սլկունի նախարարական և քրմական տոհմի, այնուհետև Մամիկոնյան նախարարական տան ոստանը։ Գտնվել է Արածանի գետի ձախ ափի բարձրադիր բլրի վրա, այն մասում, որտեղ գետը մտնում է Մշո դաշտը։ Ներկայիս անվանումը՝ Մերջիմեք-քալե։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°57'30.53"N, 41°31'24.46"E։

Հիմնադրման ժամկետն անհայտ է։ Առաջինը հիշատակվել է հույն աշխարհագիր Ստրաբոնը՝ Օլանե ձևով։ Մինչև 320-ական թվականները եղել է Սլկունի տոհմի իշխանանիստ կենտրոնը։ Տրդատ Բ Մեծի դեմ Սլկունյաց Սլուկ իշխանի ապստամբությունից և նրա սպանությունից հետո Տրդատի հրամանով Ողականը տրվել է Մամիկոնյան նախարարական տոհմին՝ որպես ժառանգական սեփականություն՝ դառնալով նրանց կենտրոնատեղին։ Պապ թագավորի գահակալման տարիներին (369-374) Ողականը պատականել է Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանին։ Վերջինս Ողական հրավիրելով Հայր Մարդպետին՝ նրան նետել է զնդան, այնուհետև ՝ մահապատժի ենթարկել։ Արաբական նվաճումների ժամանակ Գագիկ Արծրունին Ողականում մեկ տարի դիմադրել է բերդը պաշարած արաբներին։ Ողականի մասին աղբյուրներում այլ տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 610