Շևաուն Միզրահի
Շևաուն Միզրահի | |
---|---|
Ծննդավայր՝ | Բոստոն |
Մասնագիտություն՝ | վավերագրող ռեժիսոր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3159896 |
Շևաուն Միզրահի (թուրքերեն՝ Shevaun Mizrahi), թուրք-ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր, օպերատոր։ 2017 թվականին Հեռավոր համաստեղություն ֆիլմի համար Լոկառնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին[1], ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների, այդ թվում՝ 2018 թվականին Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, Վիեննայի միջազգային կինոփառատոնում՝ FIPRESCI քննադատների մրցանակին։ Filmmaker Magazine հանդեսը 2015 թվականին Շևաուն Միզրահիին ընդգրկել է անկախ կինոյի քսանհինգ նոր դեմքերի շարքում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շևաուն Միզրահին մեծացել է Բոստոնում[3]։ Փենսիլվանիայի համալսարանում ուսանել է կոգնիտիվ նյարդագիտություն և անգլիական գրականություն[4], այնուհետև ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցի գեղարվեստի բաժինը[3]։ Նախքան կինոյի աշխարհում գործունեություն ծավալելը[5], 2018 թվականին Գուգենհայմ կրթաթոշակ է ստացել արվեստի գծով։ Միզրահիի լուսանկարները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում և Քորքորան պատկերասրահում։ Միզրահիի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Հեռավոր համաստեղությունը», մասնակցել է Անկախ կինովավերագրական նախագծերի (IFP Documentary) աշխատանոցին և Անկախ ռեժիսորական նախագծերի (IFP Project) ֆորումին (Նյու Յորք)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մյանմար հյուրանոց (2009)
- Հեռավոր համաստեղություն (2017)
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շևաուն Միզրահի Հեռավոր համաստեղություն ֆիլմն առաջադրվել և արժանացել է հետևյալ մրցանակներին՝
- Վիեննալե (Վիեննայի միջազգային կինոփառատոն), արժանացել է միջազգային կինոքննադատների մրցանակին[6]
- Սևիլյայի կինոփառատոն, New Waves Non-fiction մրցանակ[7]
- Առաջադրվել է 23-րդ միջազգային ամենամյա Independent Spirit մրցանակի համար[8]
- Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին[9]
- Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին, 2017
- International Documentary Association Awards, «Լավագույն կինեմատոգրաֆիա» մրցանակ
- International Documentary Association Awards, առաջադրվել է «Լավագույն մոնտաժում» մրցանակի համար
- Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ»
- Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն կինեմատոգրաֆիա»
- Լոնդոնի կինոփառատոն, առաջադրվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Տակոմայի կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ
- DokuFest, «Լավագույն ֆիլմ» մրցանակ
- Message to Man, «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակ
- Message to Man, International Federation of Film Societies Prize
- Ոսկե ծիրան կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Locarno winners include Chinese doc 'Mrs. Fang', Isabelle Huppert»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2017-10-09
- ↑ «‘Distant Constellation’: A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-29
- ↑ 3,0 3,1 Rizov Vadim։ «Shevaun Mizrahi | Filmmaker Magazine»։ Filmmaker Magazine (en-US)։ Վերցված է 2017-10-04
- ↑ «Shevaun Mizrahi»։ pardo.ch (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-10-ին։ Վերցված է 2017-10-04
- ↑ ‘Distant Constellation’: A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera
- ↑ «VIENNALE 2017 PRIZE WINNERS | Viennale»։ www.viennale.at (անգլերեն)։ Վերցված է 2017-12-04
- ↑ «SEFF'17 - Palmarés 2017»։ festivalcinesevilla.eu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-05-ին։ Վերցված է 2017-12-04
- ↑ «Best Feature - Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-12-04
- ↑ «Jeonju Festival Prize Recipients»։ Variety(Sonia Kil) (անգլերեն)։ Վերցված է 2018-05-10
|