Շրջանաձև ավերակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Շրջանաձև ավերակներ»
Պատմվածքը խորհրդանշող պաստառ
ՀեղինակԽորխե Լուիս Բորխես
Բնօրինակ վերնագիր«Las ruinas circulares»
ՊետությունԱրգենտինա
ԼեզուԻսպաներեն
ԺանրՖանտաստիկա, կարճ պատմվածք
Տպագրվել էՀնարքներ, Լաբիրինթոսներ
Տպագրման ամսաթիվ1940
Published in English1949

Շրջանաձև ավերակներ (օրիգինալ իսպաներեն անվանումը՝ "Las ruinas circulares") ֆանտաստիկ կարճ պատմված է, որը գրել է արգենտինացի պոետ և գրողԽորխե Լուիս Բորխեսը։ Առաջին անգամ տպագրվել է Սուր ամսագրում՝ 1940 թվականի դեկտեմբերին և ներառվել՝ «Բաժանվող արահետների այգին» (El jardín de senderos que se bifurcan) հավաքածուի մեջ։

Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի բնաբանը Լուիս Քերոլի Ալիսը հայելիների աշխարհում գրքի 4-րդ գլխից է՝ «Եվ եթե նա դադարի երազում տեսնել․․․»[1]

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կարճ պատմվածքում հանդիպող թեմաներն են՝ իդեալիզմը, իրական աշխարհում մտքերի արտահայտումը, երազները և անմահությունը։

Պատմությունը նաև խորհրդանշում է գրողին որպես ստեղծող․ գրողները հաջորդում են մեկը մյուսին ազդելով միմյանց վրա, յուրաքանչյուր հաջորդի գոյությունն անհնար է եթե չկա նախորդը։ Նույն թեման Բորխեսն արծարծել է «Դոն Կիխոտի հեղինակ Պիեռ Մենարը» պատմվածքում՝ «Հնարքների» մեկ այլ պատմվածքում։

Երազատեսության և իրականության հետ ունեցած Բորխեսի վերաբերմունքը նման է «Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի»իսպաներեն պիես La vida es sueño-ին, որը տպագրվել է 1635 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carroll, Through the Looking-Glass 38

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Borges, Jorge Luis (1964). «The Circular Ruins». Labyrinths: Selected Stories and Other Writings. New Directions. էջեր 45–50.
  • Carroll, Lewis (2010). Through the Looking-Glass. New York: Cosimo.
  • Dapía, Silvia G. «Jeff's Borges web site: The Circular Ruins (archived version)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 28-ին.