Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շվեդ-նորվեգական միություն (1814-1905), Շվեդիայի և Նորվեգիայի պետական-իրավական միավորումը իրական միության (ունիայի) հիման վրա։ Պարտադրվել է զենքի ուժով Շվեդիայի կողմից, 1814 թվականի շվեդա-նորվեգական պատերազմից հետո։ Ուժի մեջ է մտել 1814 թվականի նոյեմբերի 4-ից՝ շվեդ թագավոր Կարլ XIII-ին Նորվեգիայի թագավոր ընտրելով։ Շվեդիան և Նորվեգիան ունեին ընդհանուր դիվանագիտական գերատեսչություն, յուրաքանչյուրը պահպանում էր իր օրենքները, կառավարումը, դատարանը, եկեղեցին։ Նորվեգական բանակը (սպաները միայն նորվեգացիներ էին) գտնվում էր թագավորի հրամանատարության ներքո, բայց բանակի օգտագործումը Նորվեգիայի սահմաններից դուրս հնարավոր էր միայն նորվեգական պառլամենտի (ստորտինգ) հատուկ հրահանգով։ Ունիայի, որն արգելակում էր Նորվեգիայի տնտեսական և քաղաքական զարգացումը, գոյության ամբողջ ընթացքում նորվեգացիները պայքարել են նրա խզման համար, և ստորտինգը եղել է այդ պայքարի կենտրոնը։ 1905 թվականի հունիսի 7-ին ստորտինգը որոշում ընդունեց ունիան խզելու մասին (դրան նպաստեց նաև Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի բարյացակամ դիրքորոշումը Նորվեգիայի հանդեպ)։ Խզումը ձևակերպվեց Կարլստադի շվեդա-նորվեգական համաձայնագրով (1905

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 555 CC-BY-SA-icon-80x15.png