Շումով եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շումով եղբայրների ականանետային անձնակազմ. առաջին շարքում (ձախից աջ)՝ Սեմյոն, Ալեքսանդր, Լուկա, երկրորդ շարքում՝ Վասիլի, Իվան, Ավքսենտի, 1944 թվականի հունվար

Շումով եղբայրներ (ռուս.՝ Братья Шумовы), նույնանուն ականանետային անձնակազմի շարքերում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վեց եղբայրներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումով վեց եղբայրները ծնվել են Տաննու Ուրյանխայում.

  • Չորս եղբայրները՝ Իվան (1905-1944), Լուկա (ծնվել է 1909 թվականին), Ավքսենտի (ծնվել է 1912 թվականին) և Սեմյոն (1908-1944), եղել են հարազատ եղբայրներ (Նիկիտա Ֆադեևիչի որդիները),
  • Երկու եղբայրներ՝ Ալեքսանդր Տերենտևիչը (1913-2015[1]) և Վասիլի Եգորովիչը (1914-1944), եղել են Նիկիտա Ֆադեևիչի զարմիկները։

Պատերազմ են մեկնել կամավոր Կաա-Խեմսկի կոժունից 1942 թվականի հունվարին։

Ծառայել են 11-րդ հրաձգային դիվիզիայի առանձին ականանետային դիվիզիոնը 3-րդ մարտկոցի 120 մմ-անոց ականանետի նույն անձնակազմում, որի հրամանատարը եղել է Ալեքսանդրը, նշանառուն՝ Լուկան, լիցքավորողը՝ Վասիլին, մյուս անդամները՝ Իվանը, Ավքսենտին և Սեմյոնը։

Մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը։

Շումով վեց եղբայրներից երեքը զոհվել են ռազմաճակատում. 1944 թվականի հուլիսի 28-ին Նարվայի մոտ՝ էստոնական Ապսարե բնակավայրի մոտ, զոհվել են Սեմյոնն ու Վասիլին, ենթադրվում է, որ նրանց մահվան պատճառ է դարձել խոտան ականի պայթյունը ականանետի փողում։ 1944 թվականի դեկտեմբերի 2-ին Լատվիայում զոհվել է Իվանը, երբ պայքարի մեջ է մտել թշնամու հետախույզների հետ։

Հայրենի Տուվա են վերադարձել երեք եղբայրները՝ Ալեքսանդրը, Լուկան ու Ավքսենտին։ Լուկա Շումովը պատերազմից վերադառնալուց հետո աշխատել է կոլտնտեսությունում, Ավքսենտին Շումովն աշխատել է որպես ատաղձագործ։

Շումով եղբայրների ականանետային անձնակազմի հրամանատար Ալեքսանդրը ռազմաճակատում վիրավորվելուց հետո վերադարձել է իր մասնագիտությանը և երկար ժամանակ աշխատել Կիզիլ քաղաքի տպարանում։ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին նշել է իր 100-ամյա տարեդարձը[2]։ 2012 թվականի մայիսի 9-ին լեգենդար հրամանատարն արժանացել է «Հասարակական ճանաչում» դիպլոմի[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թվականի ապրիլի 7-ին Լենինգրադի պաշտպանության համար ականանետ Շումով եղբայրները հրամանատարության կողմից պարգևատրվել են կառավարական պարգևներով. ավագ սերժանտ Ալեքսանդր Շումովն արժանացել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, կարմիրբանակայիններ Ավքսենտի Շումովն ու Ւվան Շումովը, եֆրեյտորներ Վասիլի Շումովն ու Լուկա Շումովը՝ Կարմիր աստղի շքանշանների։

Լուկա Շումովը 1945 թվականին պարգևատրվել է Փառքի III աստիճանի շքանշանով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Շումով եղբայրների 120 մմ ականանետը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ушёл из жизни Александр Терентьевич Шумов
  2. Кан-оол Даваа поздравил Александра Терентьевича Шумова со 100-летним юбилеем
  3. Легендарный командир артрасчёта из Тувы удостоен диплома «Общественное признание»
  4. Данные о награждении И. Н. Шумова медалью «За отвагу»
  5. Данные о награждении И. Н. Шумова орденом Красной Звезды
  6. Данные о награждении Л. Н. Шумова медалью «За отвагу»
  7. Данные о награждении Л. Н. Шумова орденом Красной Звезды (1943)
  8. Данные о награждении Л. Н. Шумова орденом Красной Звезды (1944)
  9. Данные о награждении Л. Н. Шумова орденом Славы
  10. Данные о награждении А. Н. Шумова медалью «За отвагу»
  11. Данные о награждении А. Н. Шумова орденом Красной Звезды
  12. Данные о награждении С. Н. Шумова медалью «За отвагу»
  13. Данные о награждении А. Т. Шумова медалью «За отвагу»
  14. Данные о награждении А. Т. Шумова орденом Отечественной войны II степени
  15. Данные о награждении А. Т. Шумова орденом Отечественной войны I степени
  16. Данные о награждении В. Е. Шумова медалью «За отвагу»
  17. Данные о награждении В. Е. Шумова орденом Красной Звезды
  18. «Артиллерия в годы Великой Отечественной войны (1941—1943)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тимофей Сермавкин. Российские богатыри // Солдаты Победы : сборник очерков. — Кызыл: Тувинское книжное изд-во, 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]