Շոլոխովի փողոց (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)
Շոլոխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՇախտի
Երկարություն400 մետր
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Փոստային ինդեքս346537

Շոլոխովի փողոց (ռուս.՝ Улица Шолохова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի Մայսկի ավանում։ Անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ Սկիզբ է առնում Մայսկայա և Ուստինովի փողոցները միացնող ճանապարհից և ավարտվում Սոցիալիստիչեսկայա և Բուրյատսկայա փողոցների հանգույցում։ Երկարությունը 400 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախտի քաղաքի Շոլոխովի փողոցը գտնվում է Մայսկի ավանում։ Փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Բուրյատսկայա և Տյորկինի փողոցների միջև։ Այն սկսվում է Մայսկայա և Ուստինովի փողոցները միացնող ճանապարհից և ավարտվում Սոցիալիստիչեսկայա և Բուրյատսկայա փողոցների հանգույցում։ Կարճ փողոց է. երկարությունը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 29 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 15, աջ կողմում (զույգ համարներ)՝ 14 շենք։

Շոլոխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346537։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ «Խաղաղ Դոն» վեպի համար նա նախ ստացել է Ստալինյան մրցանակ[1]։ «Խաղաղ Դոնը» դարձել է ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և սկիզբ է դրել սոցիալիստական ռեալիզմին[2]։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВОЖДЬ И МИХАИЛ ШОЛОХОВ».
  2. «Соцреализм».
  3. «Изображение первой мировой войны в романе М. Шолохова "Тихий Дон" (М. Заградка)».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]