Շշի խցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամպայնի խցան

Շշի խցան, որոշակի ձև ունեցող որևէ նյութից կտոր, որը կիրառվում է շշերի փակման համար։ Շշերը խցաններով փակվում են պարունակությունը թթվեցումից, միկրոօրգանիզմներով վարակումից, թափելուց պաշտպանելու նպատակով, տեղափոխման և պահպանման հարմարության համար։

Պատրաստման տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խցանները հիմնականում պատրաստվում են հետևյալ նյութերից՝ խցանափայտ (կեղևային խցաններ, որոնք պինդ նստում են շշի վզիկում), մետաղ (գարեջրի շշերի և զովացուցիչ ըմպելիքների շշերի խցաններ[1], ետ պտուտակելով հանովի խցաններ թունդ խմիչքների և լիկյորների շշերի համար), պլաստմասսա (գազավորված ըմպելիքների շշերի ետ պտուտակելով հանովի խցաններ, «պորտվեյնի շշի» խցաններ, շամպայնի խցաններ), փայլաթիթեղ (օղու շշեր, բժշկական պատրաստուկներ), ռեզին (բժշկական պատրաստուկներ), ապակի (դեկորատիվ շշեր, բժշկական պատրաստուկներ)։

Արդյունաբերության մեջ արտադրանքի խցանման համար կիրառվում են հատուկ մեքենաներ՝ խցանիչներ։ Դրանք լինում են տարեր տեսակների և կառուցվածքների՝ կախված օգտագործվող խցանների և արդյունաբերության տեսակից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Укупорка кронен пробкой – простая и эффективная герметичность». Оборудование для розлива и оформления готовой продукции (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Укупорочное Оборудование | Оборудование для линий розлива и оформления готовой продукции» (ռուսերեն). rozliv-info.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ խցան Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս