Jump to content

Շնորհք Պերպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շնորհք Պերպերյան
Ծնվել է1895
Մահացել է25 հունիսի, 1927
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Շնորհք Պերպերյան (1895 - 25 հունիսի, 1927, Կ. Պոլիս), հայ բժիշկ, վիրաբույժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականին։ Ստացել է բժշկական կրթություն և որպես մանկաբարձ-վիրաբույժ աշխատել Կ. Պոլսի բուլղարական ու հրեական հիվանդանոցներում։
1925 թվականին Շնորհք Պերպերյանը՝ որպես թերապևտ, վիրաբույժ ու մանկաբարձ, աշխատել է Կ. Պոլիս, Բանկալթի, Պեոյիվ Քտերե ճատտեսի-46 հասցեում գտնվող բուժարանում։
Մահացել է 1927 թվականի հունիսի 25-ին Կ.Պոլսում` զոհ գնալով մասնագիտությանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կավռօշ» տարեգիրքը, Կ. Պոլիս, 1925։
  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։