Շնորհալի (թերթ)
Արտաքին տեսք
| Շնորհալի | |
|---|---|
| Տեսակ | թերթ |
| Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
| Հիմնադրվել է | 1996 |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Ժնև |
«Շնորհալի», պատկերազարդ ազգային, կրոնական պարբերաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 1996 թվականից Ժնևում՝ հայերեն և ֆրանսերեն։ Տեղի Սուրբ Հակոբ եկեղեցու պաշտոնաթերթ։ Խմբագիր՝ Աբել քահանա Օղլուգյան։
Արծարծում է կրոնական, բարոյագիտական խնդիրներ, տպագրում մանկապատանեկան դաստիարակիչ նյութեր, հոդվածներ՝ Սուրբ Գրքից, լուսաբանում է հայ համայնքի ազգային կյանքը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հայրապետական թեմերի և պատրիարքությունների գործունեությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |