Շնորհալի (երգչախումբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհալի
Գործունեություն1973 թվականից

«Շնորհալի», Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության խառը երգչախումբը[1]։ Հիմնադրվել է 1973 թվականին՝ Զարեհ վարդապետ Ազնավուրյանի և Գևորգ Գանտահարյանի ջանքերով՝ Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակի կապակցությամբ։ Կազմում ընդգրկվել են 45 երգիչ, ջութակահարների և թավջութակահարների խումբ, խմբավարներ՝ Զավեն աբեղա Նաջարյան, Թորգոմ վարդապետ Տոնոյան, կոնցերտմայստեր՝ Մարիա Փափազյան։

Եկեղեցական տոներին և հանդիսավոր օրերին կատարում է Սբ. Պատարագի երգասացությունը, հանդես է գալիս նաև համերգներով. երկացանկում ընդգրկած են հայ ազգային և հոգևոր երգեր։

2019 թվականի հունվարին Բեյրութի Սբ Ժոզեֆ համալսարանում ներկայացրել է հատվածներ Ա. Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։