Շլացուցիչ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շլացուցիչ
Հրատարակման պատմություն
ՀեղինակTom DeFalco?
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Alison Blaire
Տեսակգեղարվեստական անձ, Սուպերհերոս և մուտանտ
ԾննդավայրԼոնգ Այլենդ
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Զբաղմունքդերասանուհի, Սուպերհերոս, երգչուհի, մոդել և հեղափոխական
ԱմուսինLongshot?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Excalibur? և X-Babies?
Հատուկ ուժեր և ունակություններ
photokinesis?

Կայծ (անգլ.՝ Dazzler, իրական անուն՝ Էլիսոն Բլեր), Marvel Comics տիեզերքի կոմիքսների կերպար՝ Իքս մարդկանց անդան: Առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #130 համարի կոմիքսում (1980 թվականի փետրվար): Մուտանտ է, որն ունակ է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի: Կերպարը ստեղծվել են գրող և խմբագիր Թոմ ԴեՖալկոն և նկարազարդող Ջոն Ռոմիտը (կրտսեր) կողմից:

Չնայած այն բանին, որ այդ կերպարը ստեղծվել է որպես դիսկոերգիչ, նրան տեղափոխել են այլ երաժշտական ժանրեր, այդ թվում նաև ժամանակակից ռոք և մեծահասակների համար: Նկարվել է 1980-ականների սկզբին համանուն սոլո շարքում, Marvel Graphic Novel-ի կողմից՝ Dazzler: The Movie անունով, սահմանափակ սերիաների չորրորդ հրատարակությունում, որտեղ նրա հետ դեր է կատարել Գազանը՝ «Գեղեցկուհին և Հրեշը» անունով, որն ավելի ուշ միացել է Իքս մարդկանց դերասանական կազմին: Նա որոշ ժամանակ եղել է Էքսկալիբուր խմբի անդամ, բայց դրանից հետո վերամիավորվել է Իքս մարդկանց հետ: Կայծը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցանկում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Բլերի ունակությունները հայտնվել են, երբ նա, դեռ սկսնակ երգչուհի էր, նա ելույթ է ունեցել դպրոցական դիսկոտեկներում, բայց բոլորը կարծում էին, որ լույսի հանկարծակի ճառագայթները դրանք տեխնիկական հատուկ էֆեկտներ են: Ավարտելով դպրոցը Էլիսոնը կարիերա է սկսել շոուբիզնեսում և հասել է բավականին մեծ հաջողությունների Դիսկո-փայլատակում անվան տակ: Երգելու ժամանակ նա օգտագործում է իր ունակությունները, բայց ինչպես նախկինում այնպես էլ հիմա ոչ մեկ չի կռահում, որ դա տեխնիկական հնարքներ չեն, այլ երգչուհու մուտացիան: Պարբերաբար Էլիսոնը օգտագործում է իր ունակությունները տարբեր հանցագործ տարրերի դեմ:

Լոս Անջելեսում՝ Կայծը ծանոթանում է հոլիվուդյան ռեժիսորի հետ, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում և համոզում է նրան, որ աշխարհի առաջ բացի իր մուտանտային բնութը: Սակայն Էլիսոնի խոստովանությունը հանգեցնում է հասարակական սուր անհաճոյության: Երգչուհու կարիերան ավարտվում է: Որոշ ժամանակ նա հորինված անունով աշխատում է հայտնի երգչուհի Լիլի Չեյնի բեկ վոկալի խմբում, որը նույնպես մուտանտ է: Այդ ժամանակ էլ նրա մարմնին տիրանում է չար փսիոնիկ արարած Մեյլիսը, որը բաց է թողնում Շլացուցիչի բացասական կողմերը և նրա ուժերն օգտագործում է հանդիսատեսի դեմ՝ համերգի ժամանակ: Փոթորիկը հեռացնում է Մեյլիսին, որից հետո Իքս մարդիկ առաջարկում են Շլացուցիչին միանալ թիմին: Նա համաձայնում է: Շուտով Կայծը և Իքս մարդկանց այլ անդամ՝ Որսորդը սիրահավում են միմյանց: Սակայն այդ ժամանակվանից ի վեր, երբ Շելման դեռ Չար մուտանտների եղբայրության անդամ էլ, նա և Կայծը կռվում են: Շլացուցիչին հերթական անգամ ստորացնելու համար, Շելման փորձում է նրանից տանել գեղեցիկ տղային՝ Որսորդին և այդ գործում հասնում է որոշակի հաջողությունների (համենայն դեպս, նրանք հաստատ համբուրվում են): Նրանց սիրային եռանկյունին գոյատևում է որոշ ժամանակ, բայց Որսորդը, բնականաբար «անդիպչելի» Շելմայի փոխարեն նախընտրում է Շլացուցիչին, որի հետ կարող էր հանդիպել առանց խնդիրների, բայց շուտով նրանք բաժանվում են, որովհետև Որսորդը պետք է վերադառնար իր աշխարհը՝ որտեղ պետք է գլխավորեր Մոջոյի դեմ տեղի ընդհատակը: Կայծը, ինչպես և Փսայլոկը, անցնում են պորտալի միջով, որը մարդկանց նոր կյանքի հնարավորություն է տալիս: Նա կորցնում է հիշողությունը և վերադառնում երգչուհու կարիերային: Այդպես շարունակվում է այնքան մինչև նրա տանը հայտնվում է Հրազենային որսորդը օգնության խնդրանքով: Կայծը, Լիլի Չեյնը և Հրազենային որսորդը տելեպորտացվում են Մոջոյի աշխարհ: Այնտեղ Կայծի հիշողությունը վերականգնվում է և իքս մարդկանց հետ նրանք հաղթում են Մոջոյին: Իքս մարդիկ վերադառնում են իրենց աշխարհ, իսկ Շլացուցիչը մնում է Հրազենային որսորդի աշխարհում սիրեցյալի հետ, հնարավոր է, որ նա ծննդաբերել է մի երեխա՝ Ճեղքված Աստղ անունով, որը արդյունքում միանում է Իքս մարդկանց: Ավելի ուշ Հրազենային որսորդը և Կայծը մի քանի անգամ հանդիպում են Իքս մարդկանց հետ, որպես կանոն փրկելով տարբեր տհաճություններից Իքս երեխաներին (Իքս մարդկանց մինյատյուրային կրկնօրինակներին, ստեղծված Մոջոյի կողմից):

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Շլացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Բլերը եղել է ծագող ռոք աստղ, երբ Իքս մարդիկ նրան գտնում են: Ի սկզբանե նա հրաժարվում է թիմին միանալու առաջարկից, բայց ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի գիշեր մնում է համալսարանում: Նա փրկում է Քիթիին և Բոբիին Չարագուշակի հարձակման ժամանակ և որոշում է մնալ համալսարանում:

Երբ հիմնական թիմը մեկնում է առաջադրանքի, Կայծը համոզում է Հրեշտակին և Գիշերային օձին գաղտնի ինքնաթիռ վարել, որպեսզի օգնեն թիմի առաջադրանքի հետ: Այն բանից հետ, երբ Հրեշտակը ինքնաթիռը գաղտնի վարելու մեղքը վերցնում է իր վրա, Էլիսոնը համբուրում է նրան:

Նրանց միջև սկսվում են սիրային հարաբերություններ: Պոլյարիսի փրկման ժամանակ, ԷԼիսոնը Ուորենի հետ գաղտնի գնում են Տրիսկելիոն, որտեղ նրան մահացու վնասում է Լեդի մահացու հարվածը: Դրանից հետո Բլերը կոմայի մեջ է ընկնում:

Ուլտիմատումի ժամանակ Կայծը խորտակվում է, վրեժից կուարցած Ուորենը մասնակցում է M աստերոիդի վրա հարձակմանը, բայց նրան սպանում է Սրատամը: Շուտով Էլիսոնի մարմինը թաղվում է Իքս մարդկանց մահացած այլ անդամների հետ:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծը կարող է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի: Որպես ձայնի աղբյուր նա նախընտրում է ժամանակակից ռիթմիկ փոփ երաժշտությունը, ինչի համար էլ կրում է փլեյեր: Նա ունակ է կառավարելու իր լուսային ալիքներ ուղղությունը, գույնը, ուժը և տևողությունը, պատել իրեն փայլով, լույսի ճառագայթներից ստեղծել գեոմետրիկ մարմիններ և նույնիսկ հոլոգրաֆիկ պատկերներ, կուրացնել մարդկանց լույսի ուժեղ ճառագայթներով, ստիպել կորցնել գիտակցությունը քաոսային ճառագայթների պատճառոբ և ստեղծել լազերային ճառագայթների նման ալիքներ, որոնք գործնականորեն կարող են ամեն ինչ կտրել: Այդ լազերային ճառագայթների շնորհիվ Կայծը շրջապատում է իրեն պաշտպանիչ ուժային դաշտով, որը հեռացնում է վտանգավոր առարկաները: Իր ունակությունների շնորհիվ Կայծը պաշտպանված է վառ լույսերից և բարձր ձայներից, բայց նա չի կարող սեփական ձայնը վերածել լույսի:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-ականների կեսերին սցենարիստ Գերի Գոդարդիին հանձնարարվել էր սցենար գրել ֆիլմի համար, որը պետք է հիմնված լիներ «Շլացուցիչ» կերպարի համար: Նրա դերը պետք է կատարեր Բո Դերեկը: Ծրագիրը կասեցվել է, մինչև խանդավառ ռեժիսոր Ջոն Դերեկի՝ ֆիլմի ռեիժսոր դառնալը[1]: Վերջնական հաշվում ֆիլմը չեղարկվում է:
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում Էլիսոն Բլեր անունը հիշատակվում է Ուիլյամ Սթրայքերի համակարգչում եղած փաստաթղթերում, երբ Միստիկը ուսումնասիրում էր մուտանտների ցանկը:
  • «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմում, երբ երիտասարդ Ջին Գրեյը և Կիկլոպը գտնվում են վինիլային սկավառակների խանությում, Սքոթը ձեռքն է վերցնում մի սկավառակ, որտեղ գրված է "Dazzler" նրա լուսանկարով: Նրա դերը կատարել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
  • Հելսթոն Սեյջը կատարել է Շլացուցիչի դերը «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ ֆիլմում, որտեղ հայտնվում է որպես էպիզոդիկ կերպար[2]:

Մուլտսերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայծը, հնչյունավորված Ալեքսանդրա Սթոդարթի կողմից, հանդիսանում է Իքս մարդկանց թիմի անդամ «Իքս մարդկանց հպարտությունը» չթողարկված մուլտսերիալի պիլոտային սերիայում:
  • 1992-1997 թվականների «Իքս մարդիկ» մուլտսերիալում հայտնվել է երկու սերիաներում: «Mojo Vision» սերիայում նա Հաջողակ անունով սուպերհերոսի դիմահարդարն է: «The Dark Phoenix (Part 1): Dazzled» սերիայում Կայծը՝ գլխավոր կերպար է, ակումբի երգչուհի, որին փորձել էր առևանգել Դոնալդ Փիրսը Դժոխային կրակների ակումբից:
  • «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Կայծը համերգ է տալիս Ջենոշայում՝ «X-Calibre» սերիայում:
  • Կայծը որպես երգչուհի, ով համերգներ է տալիս, հիշատակվում է «Կատարյալ Սարդ-Մարդը» և «Հալկ և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալները» մուլտսերիալներում:

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ Comics Buyer's Guide ամսագրի կոմիքսներից 100 ամենասեքսուալ հերոսուհիները ցանկում, նա զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christopher Baggett (September 6, 2017)։ «15 Game-Changing Superhero Movies That Almost Were (But Never Will Be)»։ cbr։ Վերցված է September 16, 2018 
  2. «Dazzler will definitely appear in the upcoming X-Men film 'Dark Phoenix'»։ Entertainment Weekly 
  3. Frankenhoff Brent (2011)։ Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics։ Krause Publications։ էջեր 12–13։ ISBN 1440229880 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]