Շիվա Ն’Զիգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիվա Ն’Զիգու
Քաղաքացիությունը  Գաբոն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1983(1983-10-24)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Չիբանգա, Գաբոն
Դիրք հարձակվող

Շիվա Ն’Զիգու (ֆր.՝ Shiva-Star N'Zigou, հոկտեմբերի 24, 1983(1983-10-24)[1][2], Չիբանգա, Գաբոն), գաբոնցի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի 7-րդ լիգայում հանդես եկող «Սերիզե» ակումբի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիվա Ն’Զիգուն ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 24-ին Չիբանգայում։ Ինչպես շատ այլ գաբոնցիներ աղքատ ընտանիքներից, տղան այլ զվարճանքներ չուներ, քան Չիբանգայի բակերով լաթերից կարված գնդակով խաղալը։

9 տարեկանում Ն’Զիգուն փորձաշրջան է անցել «Լիբրևիլ» ակումբի մանկական թիմում, որն այդ ժամանակ Գաբոնի եռակի չեմպիոն էր։ Ն’Զիգուն թիմում մարզվել է երկու տարի, որից հետո տեղափոխվել է մեկ այլ թիմ՝ «Օրամբակա»։ Այստեղ Ն’Զիգուին նկատել են Եվրոպայի սկաուտները, իսկ 1997 թվականին նա լքել է Աֆրիկան՝ միանալով «Անժեր» ակումբին, որի գիշերօթիկ դպրոցում Ն’Զիգուն անցկացրել է մեկ տարուց մի փոքր ավելի։

1998 թվականին տաղանդավոր գաբոնցու խաղը նկատել են «Նանտ» ակումբում․ ֆրանսիական ֆուտբոլի այն ժամանակվա առաջատարներից մեկի առաջարկից Ն’Զիգուն չի կարողացել հրաժարվել և եկել է այդ թիմ` պայմանագիր կնքելով դեկտեմբերին։ Հիմնական կազմում Ն’Զիգուն նորամուտը նշել է մեկ տարի անց, իսկ Ֆրանսիայի առաջնությունում միայն 2002-ին՝ «Բորդոյի» հետ խաղում։ Ն’Զիգուն անցկացրել է 5 մրցաշրջան, բայց միայն նախավերջինը կարելի է հաջողված անվանել, թեև թիմը չի փայլել՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ Ն’Զիգուն այնտեղ եղել է հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 20 հանդիպում, ավելի շատ, քան նախորդ բոլոր մրցաշրջաններում։

2004/05 մրցաշրջանում Ն’Զիգուն, որն ընդհանրապես դադարել է հայտավորվել խաղերին, վարձավճարով տեղափոխվել է «Գյոնիոն» ակումբ, որտեղ միանգամից դարձել է թիմի առաջատարը՝ խաղալով բոլոր հանդիպումներում ու խփելով 5 գնդակ։ Վերադառնալով «Նանտ»՝ Ն’Զիգու որոշել է չերկարաձգել պայմանագիրը և տեղափոխվել «Ռեյմս»։ Դրանից հետո Ն’Զիգուի կարիերան կտրուկ անկում է ապրել։ Նա որոշ ժամանակ հանդես է եկել բելգիական ցածր լիգաներում և Գաբոնում։ 2013 թվականի ամռանը վերադարձել է Ֆրանսիա, «Վանդե Ֆոնտեն Ֆուտում», խաղացել է սիրողական առաջնությունում, իսկ մեկ տարի անց միացել է «Սեն Նազերին»։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն’Զիգուն ամենաերիտասարդ խաղացողն է, ով երբևէ հանդես է եկել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։ 2000 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում՝ 16 տարեկան 93 օրականում՝ իր դեբյուտային խաղում, նա գոլ է խփել Գաբոնի ազգային հավաքականի կազմում՝ 3-1 հաշվով պարտվելով Հարավային Աֆրիկային։ Նա ամենաերիտասարդ խաղացողն է, ով երբևէ գոլ է խփել այդ մրցաշարում։ Այնուամենայնիվ, 2018-ին նա խոստովանել է, որ ստել է տարիքի մասին[3], և որ ինքը 5 տարով ավելի մեծ է, քան ենթադրվում էր։ Սակայն մաթեմատիկները հաշվարկել են, որ այդ մրցաշարում նա դեռ առնվազն տասնութ տարեկան կլիներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Les Chroniques du Gabon (2018 թ․ օգոստոսի 15), FOOTBALL GABONAIS : CONFESSIONS DE SHIVA STAR NZIGOU, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին
  4. «Ex-jogador diz que mãe foi morta em ritual de sacrifício que prometia ajudá-lo a ter sucesso no futebol».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]