Շիպկա (զենք)
Շիպկա | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | գնդացիր-ատրճանակ |
Երկիր | ![]() |
Արտադրող | Arsenal Ltd |
Փամփուշտի տեսակ | 9×18mm Makarov? |
Շիպկա, բուլղարական գնդացիր-ատրճանակ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականների կեսերից մինչ օրս զենքը կատարելագործվել և թողարկվում է «Arsenal Ltd.» գործարանում՝ Կազանլիկ քաղաքում[2]։
Ավտոմատիկան ունի ազատ շարժվող փակաղակ։
Ձգանի հարվածային մեխանիզմը միայն ավտոմատ կրակահերթի հնարավորություն է տալիս։ Ձախ կողմում գտնվում է փակաղակի բռնատեղը։
Գնդացիր-ատրճանակն ունի ավտոմատ ապահովիչ։
Գնդացիր-ատրճանակի կոթը միացված է ատրճանակային բռնատեղին, պատրաստված է պլաստիկից։
Պահեստատուփի սողնակը տեղադրված է պահեստատուփի պահոցի մոտ։
Գնդացիր-ատրճանակի կոթը պատրաստված է մետաղյա լարից։ Ունի բաց նշանառություն։
Զենքի վրա կարելի է տեղադրել կրակոցի խլացուցիչ և թիրախի որոնման լազերային ցուցիչ։
Համաձայն արտադրողի՝ զենքի ռեսուրսը կազմում է 5000 կրակոց։
Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գնդացիր-ատրճանակի կշիռը 2-2,2 կգ (առանց պահեստատուփի)
- Երկարությունը 338/625 մմ ծալված/բացված կոթով
- Փողի երկարությունը
- Փողի երկարությունը 150 մմ
- Փամփուշտ 9х18/9×19 մմ
- Տրամաչափ 9 մմ
- Աշխատանքի սկզբունքը ազատ փակաղակ
- Հրաձգության հասողությունը 600-650 կրակոց/ր (9х18 մմ) և 700 կրակոց/ր (9х19 մմ)
- Սկզբնական արագությունը 320 մ/վ (9х18 մմ) և 360 մ/վ (9х19 մմ)
- Թռիչքի տևողությունը առավելագույն հեռավորության դեպքում 150 մ
- Մարտամթերքի մատակարարումը կամարաձև պահեստատուփ՝ նախատեսված 32 (9×19 մմ փամփուշտի դեպքում՝ 25) փամփուշտի համար
- Նշանառություն-բաց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В книге П. Д. Пономарёва «Револьвер и пистолет: оружие, техника стрельбы, методика обучения», изданной в 1938 году, пистолет-пулемёт или, как он там обозначается, «пулемёт-пистолет», вообще относится к разновидности пистолета, наряду с пистолетами с приставным прикладом, хотя и рассматривается как «промежуточный образец».
- ↑ «Пистолет - пулемет Арсенал Шипка (Arsenal Shipka)»։ gundata.ru։ Վերցված է 2020-09-28
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ. Պոպենկար Շիպկա (Shipka) (Բուլղարիա) / сайт «Աշխարհի ժամանակակից հրազենային զինատեսակը»
- Arsenal Shipka / Internet Movie Firearms Database (զենքի գործածությունը ֆիլմերում և հեռուստասերիալներում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շիպկա (զենք) կատեգորիայում։ |