Շինզոու օ Սասագեյո!
«Շինզոու օ Սասագեյո!» 心臓を捧げよ | |
---|---|
Linked Horizonի երգը «Shingeki no Kiseki » ալբոմից | |
Հրատարակված | 17 մայիսի 2017թ |
Թողարկված | 2017թ |
Լեզու | ճապոներեն |
Տևողություն | 5:41 |
Լեյբլ | Pony Canyon |
Հեղինակ | Ռեվո |
Կոմպոզիտոր | Ռեվո |
Պրոդյուսեր | Ռեվո |
"Շինզոու օ Սասագեյո!" (ճապ.՝ 心臓を捧げよ!, բառացի՝ "Նվիրիր քո սիրտը!") ճապոնական Linked Horizon խմբի կողմից ստեղծված տասնմեկերորդ թրեքն է իրենց երկրորդ ալբոմի՝ Shingeki no Kiseki համար։ Սկզբնապես թողարկվել է կրճատված տարբերակով 2017 թվականի ապրիլի 2-ին՝ որպես երրորդ բացում «Տիտանների գրոհը» անիմեի համար, ամբողջական տարբերակը կթողարկվի որպես ալբոմի մաս մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 17-ին։ Երգը հեղինակել է խմբի ղեկավար երաժիշտ Ռևոն, ով ստեղծել է երգը անիմեի մանգան մի քանի անգամ վերընթերցելուց հետո՝ որոշ դեպքերում դրանից անմիջապես արտահայտություններ անելով, ներառյալ երգի անվանումը։
Թեև երգն այնքան հաջող չէր լինի, որքան նրանց առաջին անիմեի բացումը՝ «Guren no Yumiya», այն դեռ կհնչի մի շարք համերգների ժամանակ և 2017 թվականին կառաջադրվի երկու մրցանակի։ Երգը նույնպես կստանա ոսկի։ 2018 թվականի հոկտեմբերին Ճապոնիայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի կողմից հավաստագրվում է և 2021 թվականի դեկտեմբերին դառնալով Linked Horizon-ի առաջին երգը, որը հասել է 100 միլիոն հոսքի ձայնային հոսքային ծառայության վրա Spotify ծրագրով 2021 թվականի դեկտեմբերին։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ երկու բացումները՝ «Guren no Yumiya» և «Jiyū no Tsubasa» գրելուց հետո «Attack on Titan» անիմեի համար, երգը կլինի երրորդ անիմե թեման, որը կստեղծի Linked Horizon խումբը[1]։ Երգը նախ հայտարարվել է 2017 թվականի մարտի 6-ին որպես անիմեի հաջորդ բացում, որին հաջորդում է խմբի գլխավոր կատարող Ռևոյի հայտարարությունը՝ մարտի 9-ին Bessatsu Shōnen Magazine-ում[2]։ Այն կրճատված տարբերակով թողարկվել է մոտ մեկ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2-ին, որպեսզի համընկնի անիմեի երկրորդ սեզոնի թողարկման հետ[3][4]։ Երգի ամբողջական տարբերակը թողարկվել է 2017 թվականի մայիսի 17-ին[5] «Shingeki no Kiseki» ալբոմում, որպես տասնմեկերորդ թրեք «Regular Edition» 11 երգերի մեջ[6] և 14րդ երգը «Limited First Edition»-ում[7]։
Գեղարվերստական աշխարհում «Շինզոու օ Սասագեյո!» արտահայտությունը հիմնական ողջույնն էր և պատերազմական ճիչը, որն օգտագործվում էր անիմեի գլխավոր հերոսների կողմից ամբողջ շոուի ընթացքում՝ դարձնելով այն համապատասխան վերնագիր երգի համար։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ռևոյի՝ երգը կստեղծվի շոուի մանգայի մի քանի անգամ կարդալուց հետո՝ իմանալու համար, թե որ մասերը լավագույնս կաշխատեն երաժշտության մեջ։ Հետագայում Ռևոն ճապոնական BARKS երաժշտական ցանցին տված հարցազրույցում ասում էր, որ ի տարբերություն անիմեից նյութի «պարաֆրազավորման»՝ երգի բառերը պատրաստելու համար, նա «դուրս կբերի բառերը անիմեից հպարտությամբ»[5]։ Ռևոն հետագայում բացատրում է, որ երգը նույնպես պարունակում է «տարրեր, որոնք այն մարդիկ, ովքեր արդեն գիտեն, թե ինչ է լինելու, կիմանան, որ դա փչացնող է նրանց համար, ովքեր չգիտեն դրա մասին, կմտածեն, որ դա պարզապես արտահայտություն է, որը գրավում է իրենց ուշադրությունը»։ Comic Book Resources կայքը նույնպես մեկնաբանում է երգը՝ նշելով, որ այն ունի «էպիկական զգացողություն [որը] արտացոլում է «Attack On Titan»ի մարտերը և ընդգրկում է սերիալի ընդհանուր երանգը»[8]։
Այլ կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը կատավել է «Shingeki no Kiseki» ալբոմում այլ երգերի հետ միասին համերգային շրջագայությունների ժամանակ որոնք կազմակերպել է Linked Horizon-ը, որոնք տեղի են ունեցել 2017 թվականին[5]։ 2021 թվականի դեկտեմբերին երգը հեռարձակվել է ավելի քան 100 միլիոն անգամ աուդիո հոսքային ծառայության միջոցով՝ Spotify։ Երգը կզբաղեցնի 5-րդ տեղը Spotify-ի ամենամյա «Ամենաշատ երգված երգեր ճապոնացի արտիստների արտասահմանյան» աղյուսակում 2021 թվականին[9] և համարվել է 10-րդ ամենաշատ հեռարձակվող անիմեը, որը բացվել է Spotify-ում 2022 թվականին։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծապատկերի կատարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ճապոնիա (RIAJ)[13] | Gold | 100 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Հարգանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կարգավիճակ | Ստացող | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2017 | Newtype Anime Awards | Լավագույն թեմատիկ երգ | "Shinzō o Sasage yo!" Linked Horizon (Attack on Titan Season 2) |
8րդ տեղ | [14] |
Crunchyroll Anime Awards | Լավագույն օփենինգ | "Shinzou wo Sasageyo!" Linked Horizon, Attack on Titan Season 2 |
Առաջադրված | [15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Linked Horizon、「心臓を捧げよ!」がSpotify1億回再生を突破» [Linked Horizon, "Shinzō wo Sasageyo!" exceeds 100 million plays on Spotify] (ճապոներեն). BARKS . 2021 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «心臓を捧げよ!「進撃の巨人」第2期OP曲タイトル決定» [Shinzō wo Sasageyo! "Attack on Titan" Season 2 OP song title decided] (ճապոներեն). Natalie. 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Linked Horizon、アニメ『進撃の巨人』新OPタイトルは「心臓を捧げよ!」» [Linked Horizon, the new opening title for the anime "Attack on Titan" is "Shinzō wo Sasageyo!"] (ճապոներեն). Oricon charts. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «「心臓を捧げよ![TV Size]」 4月2日0時より音楽配信開始!» ["Shinzō wo Sasageyo! [TV Size]" Music distribution starts from 0:00 on April 2nd!] (ճապոներեն). Attack on Titan. 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Linked Horizon、「心臓を捧げよ!」もチャート席巻» [Linked Horizon's "Shinzō wo Sasageyo!" also dominates the charts] (ճապոներեն). BARKS . 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Shingeki no Kiseki». MusicBrainz. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «進撃の軌跡» [Shingeki no Kiseki]. MusicBrainz. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «The 10 Most Streamed Anime Openings Of All Time, According To Spotify». Comic Book Resources. 2022 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Spotify、2021年に国や時代を超えて聴かれた音楽を振り返る年間ランキングを発表» [Spotify announces annual ranking looking back on music listened to across countries and eras in 2021] (ճապոներեն). Billboard Japan. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Hot 100». Billboard Japan. Hankyu Hanshin Holdings. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Hot Animation». Billboard Japan. Hankyu Hanshin Holdings. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Download Songs». Billboard Japan. Hankyu Hanshin Holdings. 2017. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Japanese single certifications – Linked Horizon – 心臓を捧げよ!» (Japanese). Recording Industry Association of Japan.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2018年10月 on the drop-down menu - ↑ Loo, Egan (2017 թ․ հոկտեմբերի 7). «Fate/Apocrypha, Sword Art Online Movie Win Top Newtype Anime Awards». Anime News Network. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Orsini, Lauren (2018 թ․ հունվարի 17). «Here Are All The Nominees For The Crunchyroll Anime Awards». Forbes. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.