Շեքիի պատմության թանգարան
Շեքիի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Շաքի[1] |
Հիմնադրվել է | 1925 |
Շեքիի պատմության թանգարան (ադրբ.՝ Şəki Tarix Muzeyi), Ադրբեջանի Հանրապետության Շեքիի շրջանում գործող թանգարան։ Թանգարանն անվանակոչվել է ադրբեջանցի մանկավարժ, գրող և ազգագրագետ Ռաշիդ-բեկ Էֆենդիևի անունով[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքիի պատմության թանգարանը հիմնադրվել է 1925 թվականի սեպտեմբերին։ Թանգարանի ներկայիս շենքը, որը գործում է 1980 թվականից, պատմական հուշարձան է, որը կառուցվել է 1895 թվականին ՝ զորանոցների նպատակով[4]։
Թանգարանի ընդհանուր մակերեսը 924 մ² է։ Ցուցասրահները տեղակայված են 724 մ² տարածքում։ Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 5000 ցուցանմուշներ, որոնք արտացոլում են Շեքիի պատմությունը, մշակույթը, հին արվեստները, ազգագրությունն ու խոհանոցը։
Թանգարանն ունի տաղավարներ `նվիրված Հայրենական մեծ պատերազմում (1941-1945), Աֆղանստանում և Ղարաբաղում մարտնչած շեքիցիներին։
Թանգարանը բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.
- Բնություն
- Հին ժամանակներ
- Ազգագրություն
- Հանրապետություն
- Գիտության, մշակույթի, բժշկական գործիչներ
- Մարտական համբավ
- Շերամապահություն
- Գյուղատնտեսություն
- Շեքիի խոհարարական մշակույթ