Շերիֆ Արբուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիֆ Արբուզ
Ծնվել էփետրվարի 8, 1930(1930-02-08)[1]
ԾննդավայրTizi Rached, Tizi Rached District, Tizi Ouzou Province, Ալժիր[1]
Մահացել էմարտի 17, 2021(2021-03-17)[1] (91 տարեկան)
Քաղաքացիություն Ալժիր
Մասնագիտությունգրող

Շերիֆ Արբուզ (ֆր.՝ Chérif Arbouz, փետրվարի 8, 1930(1930-02-08)[1], Tizi Rached, Tizi Rached District, Tizi Ouzou Province, Ալժիր[1] - մարտի 17, 2021(2021-03-17)[1]), ալժիրցի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբուզն իր մանկության մեծ մասն անցկացրել է Տաոուրգայում, որտեղ նրա հայրը ուսուցիչ էր։ Նա սովորել է Ալժիերսի 1-ին համալսարանում, և 1966 թվականին նա ավարտել է École normale supérieure de Saint-Cloud-ը Ֆրանսիայում։ Նա իր հոր պես ուսուցիչ է դարձել և երկար տարիներ աշխատել է Ալժիրի ազգային կրթական ծրագրում։ 1992 թվականից մինչև 2008 թվականը նա մուլտիմեդիայի և հեռավար կրթության խորհրդատու էր Université de la formation continue-ում։ Երբ անցել է թոշակի, սկսել է գրել գեղարվեստական վեպեր Կաբիլայի պատմության մասին։ Համադրելով իր հետարքրքությունը կրոնի պատմության և սոցիալական գիտությունների ու մարդագիտության հետ` նա գրել է La Fantastique Odyssée և La Grande Enigme աշխատանքները, որոնք հրատարակվել են 2011 և 2012 թվականներին։

Նա նաև հավաքում էր բանահյուսություններ, գիրք է գրել Բերբերյան քերականության մասին` ստեղծելով բերբեր լեզուների տառադարձման համակարգ[2]։

Շերիֆ Արբուզը մահացել է 2021 թվականի մարտի 17-ին, 91 տարեկանում[3]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Fantastique Odyssée (Ֆանտաստիկ Ոդիսևսը, 2011)
  • C'était en Algérie au temps des colonies (Դա պատահել է Ալժիրում, գաղութային ժամանակներում, 2011)[4]
  • La Grande Énigme (Մեծ Էնիգման, 2012)
  • Le Seigneur aux panthères (Հովազների տիրակալը, 2012)։ Միջին դարերն Ալժիրում քաղաքական ու սոցիալական ծաղկման շրջան էր, որին պատմաբաններն ու վիպասանները հազվադեպ են անդրադարձել։ Այս երկու նովելները պատմում են 16 և 16-րդ դարերի Կաբիլիայի մասին։ Le seigneur aux panthères du Djurdjura-ն ներկայացնում է գեղարվեստական կերպարի` Լյազիդին, ով ազնվական ծագման էր և ծնվելուց հետո առևանգվել էր[5]։ Պատմական L’étranger de Tigrine (Տիգրինի օտարականը), գրվել է անհայտ հեղինակի էպիկական պոեմից ոգեշնչմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://actualitte.com/article/99583/auteurs/disparition-de-l-ecrivain-algerien-cherif-arbouz
  2. Chérif Arbouz (2016). «Ecrire l'amazigh: Ouvrage didactique» (ֆրանսերեն). UPblisher. էջ 157. ISBN 9782759902231.
  3. «Disparition de l'écrivain algérien Chérif Arbouz». ActuaLitté (French). 2021 թ․ մարտի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Si Tawerga m'était conté...Ex Tigisi, Horace Vernet». Overblog (French). 2011 թ․ հունիսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «La Kabylie en 7001 Livres» [Kabylia in 7001 Books] (French). Gérard Lambert Bretagne (GéLamBre).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)