Շերամորդի դեղնախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղնախտ շերամորդի, պոլիեդրոզ շերամորդի, թթենու և կաղնու շերամորդի թրթուրների ու հարսնյակների վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Baculovirus ցեղի վիրուսն է։ Վիրուսի հիմնական աղբյուրը հիվանդ թրթուրներն են։ Վարակը տարածվում է վնասված մաշկի միիջոցով։ Ախտանշանները մաշկի միջհատվածում մասերի ուռչում, պատռվածություն և արյունավշի (հեմոլիմֆա) արտահոսք։ Հիվանդ թրթուրներն անհանգիստ են, սողում են և 1–2 օր հետո սատկում։ Ախտորոշումը հյուսվածքը պատրաստուկում վիրուսի հայտնաբերում։ Կանխարգելումը գույքի և շերամապահատան ախտահանում, հիվանդ ու սատկած թրթուրների այրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։