Շերամը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերամը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Ձևվեպ
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
ՏեսարանԼոնդոն
ԿերպարներCormoran Strike? և Robin Ellacott?
ՀրատարակչությունSphere Books?
Հրատարակվել էհունիսի 19, 2014
ՇարքCormoran Strike?
ՆախորդԿկվի կանչը
ՀաջորդCareer of Evil?

Շերամը անգլ.՝ The Silkworm, քրեական վեպ, որը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է 2014 թվականին, հրատարակվել է Ռոբերտ Գեյբրեյտի անունով։ Սա երկրորդ գիրքն է մասնավոր խուզարկու Կորմորանե Ստրայկի մասին։ Համարվում է «Կկվի կանչ» վեպի շարունակությունը[1]։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի անվանումը վերցրել են շերամների, թիթեռների անուններից, որոնց սաղմը եփվում է բոժոժի ներսում, որպեսզի պահի մետաքսը մինչև հաջորդի դուրս գալը։ «Շերամի որդի» ձեռագիրը գրել է անհետացած գրող Օուեն Կուայնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնորա Կույնը դիմում է խուզարկու Ստրայկին իր ամուսնուն՝ հայտնի գրող Օուեն Կուայնին գտնելու խնդրանքով, որը անհետացել է առանց որևէ հետքի։ Խուզարկուն բացահայտում է, որ գրողի անհետացումը կապված է իր վերջին «Շերամի որդ» վեպի հետ։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորմորան Ստրայկ՝ Աֆղանստանի պատերազմի վետերան, որը զորացրվել է ոտքը կորցնելու հետևանքով։ Նա դարձավ հանրաճանաչ իր մահվան գործով հետախուզությունների առաջին գրքի սերիայով։
  • Ռոբին Էլակոնտ՝ Ստրայկի քարտուղարուհին, որը հնուց հետաքրքրվում էր աշխարհի քրեական հետաքննություներով։ Մասնակցելով Ստրայկի քննչական գործին, Ռոբին հուսով էր, որ խուզարկուն կհամարի իրեն իր գործընկերը և կստանձնի իր ուսուցումը։
  • Օուեն Կուայն՝ հայտնի գրող։ Հանկարծակի անհետացել է իր գործնկերոջ՝ Լիզաբետ Տասելի հետ կռվելուց հետո գիրքը հրատարակելու վերջին և իր կյանքի գլխավոր աշխատանքը՝ վեպ «Բոմբիսկ Մորի», որտեղ ցուցադրել է իրեն շրջապատող մարդկանց տարբեր արտառոց պատկերներով։
  • Լեոնորա Կուայն՝ Օուեն Կուայնի կինը, որը դիմել է Կորմորանա Ստրայկին իր անհետացած ամուսնուն փնտրելու համար։
  • Կետրին Կենտ՝ Օուենի սիրուհին, ում հետ նա ծանոթացել է գրականության դասընթացներին, որը հենց ինքն էր վարում։ Սկսնակ գրող, ով հույս ուներ հրապարակել իր «էրոտիկ ֆանտազիա» ժանրի գրքերը։
  • Պիպա Միջլի՝ Կետրին Կենտի ամենամոտիկ ընկերուհին։ Նա մինչև սեռը փոխելը հայտնի էր որպես Ֆիլիպ։
  • Ելիզաբետ Տասել՝ Կուայնի գրական գործակալը։ Միայնակ կին, որը իր ամբողջ կյանքը անցկացրել է գրական շրջաններում, բայց այդպես էլ չհասավ հաջողության որպես գրող։
  • Ջերի Ուոլգերգրեյվ՝ Կուայնի խմբագիրը։ Տարեց և բավականին մտամոլոր, միևնույն ժամանակ շատ դյուրահավատ և ներշնչող մարդ։
  • Մայկլ Ֆենկորտ՝ բավականին հայտնի հեղինակ։ Օուեն Կույնի նախկին լավագույն ընկերը։ Ընկերական հարաբերությունները ավարտվեցին այն բանից հետո, երբ Ֆենկորտը Կուայնին մեղադրեց ծիծաղելի հեղինակային գրառումների մեջ, որի հետևանքով էլ տիկին Ֆենկորտը ինքնասպան եղավ։
  • Դենիել Չարդ՝ «Ռոուպերդ և Չարդ» հրատարակչության սեփականատեր։ Փորձում էր կանխել «Բոմբիսկ Մորի»-ի հրատարակումը, իրեն համարում էր նոխկալի կերպարներից մեկը։
  • Ռիչարդ Էնստիս՝ Սկոնտլանդ Յարտայի հրամանատար, Աֆղանստանում Ստրայկի նախկին ընկերը։ Ստրայկը նրան փրկել է բեռնատարի պայթյունից։
  • Մետյու Կանլիֆ՝ Ռոբին Էլակոտի կինը։ Հաճախ է կռվում իր կնոջ հետ, քանի որ նա շատ է ոգևորվել Ստրայկի մոտ աշխատելուց։
  • Օրնալդո Կուայն՝ Օուենի աղջիկը։ Տառապում է աուտիզմով և իր 24 տարին անց է կացնում ինչպես 6 տարեկան երեխա։ Ամենուր կրում է իր հետ մեջքի պայուսակ կապիկի տեսքով՝ Չիկի անունով։
  • Լյուսի Ստրայկ՝ կորմորանա Ստրայկի քույրը։ Միշտ փորձում է ծանոթացնել նրան իր ընկերուհիների հետ հույս ունենալով, որ նա վերջապես կկարգավորի իր անձնական կյանքը։
  • Ալեքսանդր «Ալ» Ռոկբի՝ արյունակցական (հայրական) Ստրայկի եղբայրն է։ Հայտնի ռոկ երգիչ Ջոնի Ռոկբիի տղան։ Աշխարհիկ անհատականություն և միշտ պատրաստ է օգնել Կորմորանին։
  • Նինա Լասելս՝ «Ռոուպերդ և Չարդ» հրատարակչության աշխատակից։ Մի կարճ ժամանակահատվածում հարաբերություններ սկսեց Կորմորան Ստայկի հետ։
  • Ջո Նորտ՝ գրող, Օուեն Կուայնի և Մայկլ Ֆենկորտի նախկին ամենալավ ընկերը։ Նա մահացել է Միավի վարակից։ Իր մահից հետո իր տունը ժառանգեց Օուենին և Մայկլին։
  • Կրիստինա Ֆիշեր՝ «Կրոսֆայր» հրատարակչության սեփականատեր, որը հնում տպագրում էր Օուեն Կուայնի գրքերը։ Կուայնի ծանոթը։
  • Շարլոտա Ռոսս՝ Կորմորանի նախկին կինը։ Դյուրագրգիռ բնավորություն, ով պատրաստ է ամեն ինչի միայն թե լինի ուշադրության կենտրոնում։

Վել Մակդերմիդ, The Guardian, ընդհանուր առմամբ ողջունել է գիրքը, բայց դա քննարկվել է Լոնդոնի տարբեր տեղերում, որը նա համարում էր շատ մանրամասն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]