Շենիկի կռիվ (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շենիկի կռիվ (1904), տեղի է ունեցել Սասունի Շենիկ գյուղում 1904 թ.ապրիլի 11-ին հայ ֆիդայիների և թուրք ջարդարարների միջև։ Դեռևս XIX դ. վերջից, ցանկանալով ընկճել Սասունը, թուրքական կառավարությունը շարունակել է հարձակումները, որոնք ավելի է սաստկացրել XX դ. սկզբին։ Շենիկի վրա թուրք-քրդական ուժերի հարձակման մասին Անդրանիկից տեղեկանալով՝ գյուղի բնակիչները տեղափոխվել են Սեմալ։ Ֆիդայիները գրոհել են գյուղ ներխուժած թշնամու 700 հեծյալների վրա, բացել խաչաձև կրակ։ Կռիվը տևել է 4 ժամ։ Թուրքերն աստիճանաբար տեղի են տվել ֆիդայիների գրոհի առաջ և նահանջել՝ դիմելով փախուստի։ Հայերը հետապնդել են նրանց մինչև Լաճկանի մոտերքը, ուր գտնվում էին թշնամու հիմնական ուժերը։ Հայ մարտիկները վերադարձել են Շենիկ, գրավել իրենց դիրքերը։ Շենիկի կռվով սկսվել է 1904 թվականի Սասունի ապստամբությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասուն-Մուշի կռիվները 1904, Ժնև, 1906։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։