Շաքարի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգարանի շենքը

Շաքարի թանգարան, թանգարան Բեռլինում, Գերմանիա[1]։ Նվիրված է շաքարի պատրաստման և արտադրության տեխնոլոգիայի պատմությանը։ Բացվել է 1904 թվականի մայիսի 8-ին՝ Շաքարի արդյունաբերության ինստիտուտի հետ միասին[2]։ Ներկայումս գերմանական տեխնիկական թանգարանի մաս է կազմում։

Թանգարանի շինարարությունն իրականացվել է 1901-1903 թվականներին Անտոն Ադամսի ղեկավարությամբ։ Թանգարանի մուտքն անցնում է ասիմետրիկ տեղակայված, չորս հարկանի աշտարակի պորտալի միջոցով, որի բարձրությունը 33 մետր է։ Աշտարակի գագաթին արևային ժամացույց կա։ Շենքի ներսում հիմնական սանդուղքը զարդարված է մարմարով։ Գործում է բեռնատար վերելակ։ Ցուցահանդեսային էքսպոզիցիաների տարածքը մոտ 450 քառակուսի մետր է։

Մշտական ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շաքարեղեգ՝ անցկացվում է ծանոթություն շաքարեղեգի ծագման և արտադրության հետ։
  • Ստրկություն՝ ցուցադրվում է, թե ինչպես են ստրուկները շաքար արտադրել Եվրոպայի բնակիչների համար։
  • Շաքարի արտադրություն՝ ծանոթություն շաքարի ճակնդեղի հետ։
  • Առանց շաքարի ալկոհոլ չկա՝ այցելուները տեղեկանում են, որ շաքարավազը ալկոհոլի արտադրության ամենակարևոր բաղադրիչն է։
  • Գաղութացման դարաշրջանի շաքար՝ ցուցադրվում են նկարներ, որոնք ներկայացնում են գաղութացված տարածքներում շաքարի արտադրությունը։
  • Շաքարի ճակնդեղ Պրուսիայում՝ պատմում է այն մասին, թե ինչպես է շաքարը պերճանքի ապրանքից վերածվել հանրության համար մատչելի ապրանքի Պրուսիայում։
  • Աշխարհն առանց շաքարի՝ ցույց է տալիս նկարներ «Աշխարհն առանց շաքարի. ի՞նչ է լինելու» թեմայի շուրջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Sugar Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  2. The Berlin Sugar Museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաքարի թանգարան» հոդվածին։