Շարաֆ ալ-Դին Քարաքուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարաֆ ալ-Դին Քարաքուշ
 
Վախճանի օր 1212

Շարաֆ ալ-Դին Քարաքուշ ալ-Արմանի ալ-Մուզաֆարի ալ-Նասիրի ալ-Թաքավի (մահացել է 1212 թ.), մամլուք, որ ծառայության մեջ է գտնվել Այուբյան տոհմի արքայազն ալ-Մուզաֆարի մոտ, երբ վերջինս մի շարք նվաճողական արշավներ էր իրականացնում Տրիպոլիտանիայում և Իֆրիկիայում 1172 -ից 1190-ական թվականների միջակայքում։ Որոշ պատմաբաններ, ինչպես, օրինակ, Իբն Խալդունը և Իբն Գալբունը, կարծիք են հայտնել, որ նա ծագումով հայ է եղել։ [1] Ուսումնասիրողներից ոմանք էլ գտնում են, որ Շարաֆ ալ-Դին Քարաքուշը ազգությամբ չերքեզ էր։ Նա սկզբում գործել է Սալահադինի անունից, բայց հետագայում հանդես է եկել իր անունից, կռվել է ընդարձակվող Ալմոհադ խալիֆայության դեմ և դաշնակցել Բանու Գանիայի հետ։ Վերջում հակադրվել է Գանիային, ռազմական բախման գնացել վերջինիս դեմ, պարտություն կրել և 1212 թվականին Վադդանում մահապատժի ենթարկվել Յահյա իբն Գանիայի կողմից [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Öngül, 2001, էջ 442
  2. Pellat, 1978, էջ 614

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baadj, Amar S. (2015). Saladin, the Almohads and the Banu Ghaniya. Leiden: Brill. ISBN 978-90-04-29620-6.
  • Ehrenkreutz, Andrew S. (1972). Saladin. Albany: State University of New York Press. ISBN 0-87395-095-X.
  • Pellat Ch. - Ḳarāḳūs̲h̲. http://dx.doi.org/10.1163/1573-3912_islam_SIM_3916, volume = 4, page = 614
  • Öngül, Alı (2001). KARAKUŞ, Şerefeddin - An article published in Turkish Encyclopedia Of Islam (թուրքերեն). Vol. 24 (Kaani - Kastamonu). Istanbul: TDV Encyclopedia of Islam. էջեր 442–443. ISBN 9789753894517.