Jump to content

Շավարշ Գարագաշ (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շավարշ Գարագաշ (այլ կիրառումներ)
Շավարշ Գարագաշ
Ծնվել է1874
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1941
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Շավարշ (Պողոս) Գարագաշ (1874, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1941), հայ դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մխիթարյանների դպրոցում, ապա ուղարկվել է Վենետիկ, որտեղ երեք տարի սովորելուց հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Խաղացել է Արշակ Պենկլյանի խմբում սկսած 1893 թ.-ից։ Առաջին անգամ հանդես է եկել «Ջաղացպանի աղջիկը» պիեսում։ Քյուչյուկ Իսմայիլի խմբում խաղացել է որպես երկրորդ տենոր։ Ա.Պենկլյանի հետ խաղացել է Տ. Չուխաջյանի «Լեբլեբիջի հոր-հոր աղա» օպերետում։ Պատերազմից հետո աշխատել է հայկական և թուրքական խմբերում։ Գլխավոր դերերից են Օթելլո, Կորրադո և այլն։ 1930-ականներին ղեկավարել է պոլսահայ «Ազգային դրամատիկ» թատերախումբը, հիմնականում աշխատել է Ա.Մնակյանի խաղացանկով[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 234.