Շանթապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շանթապաշտպանություն, միջոցառումների և տեխնիկական միջոցների համալիր՝ արդյունաբերական և քաղաքացիական (այդ թվում նաև բնակելի) կառույցները կայծակի հարվածից առաջացող վնասումներից պաշտպանելու համար։ Շանթապաշտպանության համար կիրառում են պաշտպանվող օբյեկտի նկատմամբ բարձր դիրքում տեղադրվող ձողավոր կամ մետաղաճոպանային շանթարգելներ։ Շանթապաշտպանութան նպատակով շենքում եղած բոլոր մետաղական կոնստրուկցիաները և խողովակները հուսալիորեն միացնում և հողանցում են։ Բաշխման և կայանային այլ հարմարանքների շանթապաշտպանություն կատարվում է պարպիչների միջոցով, որը գերլարումների դեպքում անջատում է գիծը։ Էլեկտրամատակարարման ընդհատումներից խուսափելու համար օգտվում են ավտոմատ կրկնակի միացման համակարգից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 449