Շանդոր Պուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Պուլ
հունգ.՝ Puhl Sándor
Ծնվել էհուլիսի 14, 1955(1955-07-14)
ԾննդավայրՄիշկոլց, Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 20, 2021(2021-05-20)[2] (65 տարեկան)
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար

Շանդոր Պուլ (հունգ.՝ Puhl Sándor, հուլիսի 14, 1955(1955-07-14), Միշկոլց, Հունգարիա[1] - մայիսի 20, 2021(2021-05-20)[2]), հունգարացի ֆուտբոլային մրցավար, որը հիմնականում հայտնի էր Միացյալ Նահանգներում 1994 թվականի աշխարհի գավաթի խաղարկության չորս հանդիպումները սպասարկելով, ներառյալ՝ Բրազիլիայի և Իտալիայի միջև եզրափակիչը։ Նա նաև վարել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները, այդ թվում՝ 1997 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Դորտմունդի «Բորուսիայի» և «Յուվենտուսի» միջև, որում «Բորուսիան» հաղթել է 3-1 հաշվով։

Եղել է Եվրոպայի 1992 և 1996 թվականի առաջնությունները սպասարկած մրցավարներից[3]։

1994-1997 թվականներին նա չորս անգամ անընդմեջ IFFHS-ի վարկածով ճանաչվել է աշխարհի Տարվա լավագույն մրցավար[4]։

Մրցավարի պաշտոնից հեռանալուց հետո 2000-2006 թվականներին եղել է Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ։ Նա նաև աշխատել է որպես մեկնաբան Հունգարիայի սպորտային հեռուստաալիքում։

Պուլը խոսում էր հունգարերեն, գերմաներեն, իտալերեն և անգլերեն։

Պուլը մահացել է 2021 թվականի մայիսի 20-ին, 65 տարեկան հասակում, Հունգարիայում COVID-19 համաճարակի ընթացքում COVID-19-ից հետո առաջացած բարդություններից[5][6]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Puhl Sándor 50 éves
  2. 2,0 2,1 2,2 Puhl Sándortól búcsúzunk (հունգ.)Magyar Labdarúgó-szövetség.
  3. «Sándor Puhl - Matches as referee». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  4. «IFFHS' World's Best Referee of the Year». RSSSF.
  5. Умер венгерский футбольный арбитр Шандор Пуль, судивший финал ЧМ-1994 (ru)
  6. «Puhl Sándor betegsége már hetek óta tartott: kiderült, mi okozta a legendás játékvezető halálát» (հունգարերեն). Blikk. 2021 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]