Շամսուտդին Գաֆարով
Շամսուտդին Գաֆարով | |
---|---|
օգոստոսի 16, 1896 - դեկտեմբերի 8, 1937 (41 տարեկան) | |
Ծննդավայր | Կուլչուրովո, Orsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան |
Շամսուտդին Գաֆարով (բաշկիրերեն՝ Шәмсетдин Шәйхетдин улы Ғафаров, օգոստոսի 16, 1896, Կուլչուրովո, Orsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1937, Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռազմական գործիչ, հեղափոխական շարժման, Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների, 1920 թվականի խորհրդա-լեհական պատերազմի մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամսուտդին Գաֆարովը ծնվել է 1896 թվականի օգոստոսի 16-ին Օրենբուրգի գավառի Վերխնեուրալսկի ուեզդի Կուլչուրովո գյուղում (ներկայումս Բաշկորտոստանի Բայմակսկի շրջան): Ավարտել է Տեմյասովոյի ռուս-բաշկիրական դպրոցը: 1915 թվականից մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Ստացել է վախմիստրի կոչում[1]: 1918 թվականից համարվել է Բաշկիրական բանակի Ամիր Կարամիշևի անվան Բաշկիրական հեծելազորային գնդի վաշտի հրամանատար: 1919 թվականից ծառայել է Բաշկիրական առանձնակի հեծելազորային բրիգադի 1-ին Բաշկիրական հեծելազորային գնդում: 1919 թվականի հոկտեմբերից 5-րդ Բաշկիրական հեծելազորային գնդի կազմում մասնակցել է Պետրոգրադի պաշտպանությանը: 1920 թվականի մայիսից Բաշկիրական առանձնակի հեծելազորային բրիգադի 27-րդ Բաշկիրական հեծելազորային գնդի 4-րդ էսկադրոնի հրամանատարի պաշտոնում մասնակցել է սովետա-լեհական պատերազմին:Մարտերում ցուցաբերած հերոսության համար երկու անգամ պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով, պատվավոր զենքով (անվանական սրով)[2]: Պատերազմի ավարտից հետո համարվել է 27-րդ Բաշկիրական հեծելազորային գնդի տնտեսական մասի պետը, այնուհետև ծառայել է 2-րդ Բաշկիրական գնդում դասակի հրամանատար[3]: 1921 թվականին զորացրվել է և վերադարձել հայրենիք: 1921-1923 թվականներին ծառայել է Բաշկիրական ԱՍՍՀ Զիլիրսկի շրջանի զինկոմի տեղակալ: 1924 թվականին ավարտել է Կազանի ռազմա-քաղաքական դպրոցը: 1924-1929 թվականներին աշխատել է Տուբինսկի հանքավայրի աղացաքարային ֆաբրիկայում որպես տեսուչ, ապա` վարիչ: 1929 թվականից ծառայել է 1-ին Ուֆիմյան գերատեսչական ոստիկանությունում` որպես դիվիզիոնի հրամանատար, 1934 թվականից` առանձնակի վաշտի հրամանատար[3]: 1937 թվականի հոկտեմբերի 17-ին ենթարկվել է ռեպրեսիայի, մեղադրվելով հակահեղափոխական գործունեության համար, բանտարկվել է: 1937 թվականի դեկտեմբերի 8-ին գնդակահարվել է: 1956 թվականին արդարացվել է:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր Դրոշի շքանշան (17.02.1921, 31.12.1920)
- Պատվավոր զենք (սուսեր).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Насиров Р. Х. Ыласын йөрәклеләр //Муса батыр. - Өфө, 1992.
- Ярмуллин А. Ш. Башҡорт армияһы тарихынан. - Өфө: Китап, 2012. - С. 91–108. - 280 с. - ISBN 978-5-295-05503-4.
- Ярмуллин А. Ш. Комбриг Мортазин һәм уның яуҙаштары. - Өфө, 2011. - 280 с.