Շամիրամի կռիվ (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շամիրամի կռիվ (1904), տեղի է ունեցել 1904 թվականի օգոստոսի 10-ին Խլաթի Շամիրամ գյուղի մոտ թուրք զինվորների և հայ մարտիկների միջև, երբ վերջիններս (120 հոգի) Անդրանիկի գլխավորությամբ Սասունից շարժվում էին Վան։ Թուրքական զորքերը (թվով 150 հոգի, որոշ տվյալներով՝ մինչև 400) պաշարել են նրանց, և սկսվել է կռիվը։ Հայդուկները (Գևորգ Չավուշ, Սմբատ, Մուրադ, Սեպուհ և ուրիշներ), գրավելով նպաստավոր դիրքեր, կասեցրել են թշնամու հարձակումը, սակայն նոր ուժեր ստանալով՝ թուրքերը սաստկացրել են կռիվը (հատկապես Սմբատի դիրքերում)։ Թուրքերին թեև հաջողվել է եկեղեցու շրջանում կռվողներին կտրել մյուսներից, սակայն դիրքեր գրավել չեն կարողացել։ Հայերի ռումբերի պայթյուններն ընդունելով որպես Բիթլիսից եկող օգնություն՝ թուրքերը փախել են՝ տալով 70 զոհ։ Հայդուկներից զոհվել է 2 հոգի։ Մնացած ուժերը կարողացել են շարժվել Աղթամար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, Ժնև, 1906։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։