Jump to content

Շահին Ֆերմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահին Ֆերմանյան
Ծնվել է1884
ԾննդավայրՍիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ
Մահացել է1937
Ազգությունհայ
Մասնագիտությունատամնաբույժ
ԶավակներԲյու­զանդ Ֆեր­մա­նյա­ն
ԾնողներԿարապետ Ֆերմանյան

Շահին Կարապետի Ֆերմանյան (1884, Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ- 1937), հայ ատամնաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականին Ադանայի նահանգի Կոզանի գավառի Սիս քաղաքում՝ Կարապետ էֆենդի Ֆերմանյանի ընտանիքում։ Ատանաբուժությունը սովորել է մի էվերեկցի ատամնաբույժի մոտ։ 1912 թվականին ամուսնացել է և 1913 թվականին ունեցել որդի Բյուզանդին։

1915 թվականի ընդհանուր տեղահանության ժամանակ աքսորվել է Հալեպ։ Հետագայում որոշ ժամանակ մնացել է Գասթոնում, ապա՝ Համայում։ Ողջ է մնացել իր մասնագիտության շնորհիվ։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է Սիս։ Սիսի տեղահանությունից հետո գաղթել է Ադանա, այստեղից անցել է Բեյ­րութ, հետո՝ Բեյրութից 20 կմ հյուսիս գտնվող Ջունի ծովափնյա ավանը, ապա՝ Լիբանանի Բեքաայի հովտի Թաալաբայա գյուղը։

Մահացել է 1937 թվականին՝ 53 տարեկանում։ Թաղվել է Լիբանանի Բեքաայի նահանգի կենտրոն Զահլե քաղաքում։ 1948 թվականի դրությամբ որդին՝ Բյու­զանդ Ֆեր­մա­նյա­նը, անվանի ատամնաբույժ էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քէլէշեան Միսաք, ՍիսՄատեան, Պէյրութ, 1949։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։