Շահիդի գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մահապարտի բաճկոն

Շահիդի գոտի կամ մահապարտի գոտի, ինքնագործ պայթուցիկ սարք, որը մահապարտ-ահաբեկիչը հագնում է մարմնի վրա հագուստի տակից՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Հիմնական կիրառման ուղին ինքնապայթեցումն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ այս զինատեսակը կիրառվել է «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» ահաբեկչական կազմակերպության կողմից։[1].

Իսրայելական բանակի գեներալ Ռաֆայել Էյթանը նշում էր, որ առաջին պայթուցիկ «Շահիդի գոտիներից» մեկը հայտնաբերվել է երեք պաղեստինցի ահաբեկիչներից առաջինի մոտ, որոնք ոչնչացվել էին 1974 թ-ի ապրիլի 11-ին Իսրայելի Կիրյաթ Շմոնա բնակավայրի մոտ։[2]։ սովետական աղբյուրներում նշվում է մի դեպք, որը տեղի է ունեցել 1982 թ-ի հունիսին լիբանանյան պատերազմի ժամանակ։ Սայդա քաղաքի մոտ գտնվող պաղեստինցի փախստականների Այն ալ Հալվե ճամբարի պաշտպանության ժամանակ որոշ պաշտպաններ գնացին հակահարվածի ընդդեմ Իսրայելի զինվորների՝ «հագնելով պայթուցիկ բաճկոններ, որպեսզի իրենց պայթեցնեն թշնամու շարքերում»[3].

Սակայն այդ ժամանակներում պայթուցիկ բաճկոնը տարածում չգտավ, չնայած զենքի այդ տեսակը հետագայում մեծ տարածում գտավ հատկապես «Համաս» խմբավորման զինյալների մոտ, ինչպես նաև իսլամիստական ծայրահեղական այլ խմբավորումների մեջ։

2000-ական թթ եղել են դեպքեր, երբ այս ինքնագործ պայթուցիկ սարքերը կիրառվել են չեչեն ահաբեկիչների կողմից ( Դուբրովկայում, Բեսլանում և այլ դեպքերում)։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում «մահապարտի գոտին» իրենից ներկայացնում է լայն կտորե գոտի, որին կարված են մի քանի գլաններ (հիմնականում դրանք ջրի համար նախատեսված խողովակների կտորներ են), որոնք լցված են պայթուցիկ և այրիչ տարրերով (գնդիկավոր առանցքակալ, պտուտակներ, գայկաներ, մեպեր, մետաղալարի հաստ կտորներ) և փոխարկիչի հետ կապված լար, որը սովորաբար գտնվում է ահաբեկչի գրպանում կամ էլ ծոցում։ Ավելի կատարելագործված տարբերակը պատրաստվում է պլաստիկապատ պայթուցիկից և բաղկացած է պայթուցիկի «սալիկներից», որոնք կարված են կտորե գոտու մեջ։ Սալիկները լցված են լինում այրիչ տարրերով։

Հաճախ որպես այրիչ տարրեր օգտագործվում են պլաստիկ ասեղները («ֆլաշեթ»), որոնք չեն հայտնաբերվում մետաղափնտրիչ սարքի կողմից։ Եթե պայթուցիկ սարքի բաղադրության մեջ կան տրոտիլ, տրինիտրաֆենոլ կամ էլ հեքսոգեն, ապա դրանցից կազմված պայթուցիկը իրենից ներկայացնում է փաթեթավորում, որում ասեղները փոխադրված են խոցելի տարրերով։ Շատ հաճախ բաճկոնի փոխարեն օգտագործվում է գոտի, որը սակայն ավելի թուլացնում է պայթյունի հզորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Taming the Tamil Tigers»։ Federal Bureau of Investigation։ fbi.gov։ 2008-10-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-19-ին։ Վերցված է 2009-03-07 
  2. Рафаэль Эйтан. Повесть солдата. / пер. с иврита Ефим Баух. — Иерусалим: изд-во «Яир», 1991. — С.220
  3. Коршунов, Евгений Анатольевич «Я — Бейрут…». — М.: «Советская Россия», 1983. — С.27

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]