Շահան Գանտահարյան
Շահան Գանտահարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրթություն | Հայկազյան համալսարան (1987) և Երևանի պետական համալսարան (1992) |
Մասնագիտություն | խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Շահան Գևորգի Գանտահարյան (սեպտեմբերի 14, 1964, Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), հայ խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում (1971-1982 թվականներին)։ Ավարտել է Հայկազյան համալսարանը (1987 թվական), Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան (1992 թվական), Մարդկային գիտությունների ամերիկյան համալսարանը (հեռակա)։
Բեյրութում 1984 թվականից 2000 թվականին խմբագրել է «Կայծեր» պարբերականը, 2002 թվականից՝ «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր։
Հեղինակ է հայ-թուրքական հարաբերություններին, կիպրական հարցին, Արցախյան հիմնախնդրին և ազատամարտին, տեղեկատվության դաշտին վերաբերող հոդվածների և հրապարակախոսությունների։
Լիբանանի և Հայաստանի լրագրողների միությունների, Լրագրողների միջազգային ընկերակցության, Հայ լրագրողների համակարգող մարմնի գործադիր խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի փոխատենապետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ
- ՀՀ պաշտպանության նախարարության հոբելյանական մեդալ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |