Շադրինսկի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շադրինսկի դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն, թատերական կազմակերպություն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՇադրինսկ
Հիմնադրման ամսաթիվ1896
Կայքshadrinsk-teatr.ru
 Theater in Shadrinsk Վիքիպահեստում

Շադրինսկի դրամատիկական թատրոն (ռուս.՝ Шадринский драматический театр), Կուրգանսկ մարզի Շադրինսկ քաղաքի դրամատիկական թատրոն, ամենահին թատրոններից մեկը Ուրալում և Արևմտյան Սիբիրում։ Հիմնադրվել է 1896 թվականին։

Հասցե՝ 641870, Ռուսաստան, Կուրգանսկի մարզ, ք. Շադրինսկ, փ. Լենինի 136։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում թատրոնի ստեղծման նախադրյալները առաջացել են Կրեստովսկո-Իվանովսկիի հայտնի տոնավաճառից, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր երկրներից հայտնի և անհայտ արտիստներ։ Քաղաքում մշտական թատրոնի ստեղծումը կապված է «Ժողովրդի սթափվածության բարեգործական միության» կողմից, որոնք զբաղվում էին տարբեր տեսակի ժամանցային վայրերի կառուցմամբ։ Այդ իրադարձությունների թվում էր նաև մշտական թատրոնի բացումը։

Թատրոնի ստեղծման գործում մեծ դեր են ունեցել Ա. Սվետլով-Կանուննիկովը, Ն. Բոգդանովսկին (Մերյանսկի), Վ. Բիլիբինը, Գ. Գեն, Ա. Ազագարովան և ուրիշներ։ Դժվար թե ռուսական, արտասահմանյան դասական պիեսներում գտնվի մի պիես, որը չի բեմադրվել Շադրինսկի թատրոնում։ Այն վերապրել է՝ պատերազմ, կործանում, բարեփոխում, վերակազմավորում և պահպանել է իր դեմքը։ Նույնիսկ 1944 թվականին, երբ նրա հիմքի վրա ստեղծվել է Կուրգանի դրամատիկական թատրոնը և թատերախմբի զգալի մասը տեղափոխվել է Կուրգան, այն մոռացության չի մատնվել։

Թատրոնը շրջագայել է Մոսկվա, Իժևսկ, Տյումեն, Կուրգան, Չելյաբինսկ, Տոբոլսկ, Պետրոպավլովսկ քաղաքներով։

2000 թվականին Շադրինսկի դրամատիկական թատրոնը Եկատերինբուրգի «Թատերական կապուստնիկների շքերթ» փառատոնում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Բեմի տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը հիմնվել է 1910 թվականին։
Դահլիճում տեղերի քանակը՝ 448
Բեմ.

  • Բեմի լայնությունը՝ 12,15 մ
  • Բեմի խորությունը՝ 14,3 մ
  • Բարձրությունը՝ 12,0 մ

Բեմի հայելին՝

  • Բեմի հայելու լայնությունը՝ 8,55 մ
  • Բեմի հայելու բարձրությունը՝ 4,7 մ

Շտանկետների քանակը՝ 21 հատ
Լուսարձակների քանակը՝ 4 հատ
Վարագույր

Շրջան.

  • Շրջանի տրամագիծը՝ 7,7 մ

Բեմի խորշերը՝ 1—4,6 x 5,5 ; 2-4,6 x 5,5
Նվագախմբի փոս.

  • Նվագախմբի փոսի լայնությունը՝ 2,5 մ
  • Դահլիճի առանցքի երկարությունը՝ 8,5 մ
  • Նվագախմբի փոսի խորությունը՝ 3,0 մ

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներում թատրոնի բեմում աշխատել են.

  • Ռեժիսորներ՝ Մ. Ռազդոլին, Դ. Նայդենով, Դ. Շրագեր, Պ. Ալաշիևսկի, Մ. Ժիլիցկայա[1], Ուդմուրտիի վաստակավոր արտիստ Յուրի Ֆարաջուլաև,
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստներ՝ Եվգենիա Վասիլևա, Վլադիմիր Բարանով, Յուրի Մակսիմոչկին, Շաուրա Բուրլակովա
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաշև ( 1978–1979 թվականներ),
  • Արտիստներ՝ Ա. Լանսկայ, Վ. Լյուբարսկի, Ի. Բաշկով, Ա. Արմանովա, Ի. Կուշ, Գ. Գայ, Մ. Կովալյովա, Ա. Կուրշկին և ուրիշներ,
  • Նկարիչ-օգնական՝ Յուրի Յուդին

Ներկայիս կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասաններ՝ Վլադիմիր Բարանով, Իվան Կարպով, Մարինա Կարպովա, Նատալյա Լիտվինովա, Վալերի Մազուր, Դմիտրի Եվսեև, Ելիզաբետա Եվսեևա, Սերգեյ Յագուտկո, Լյուբով Ստրոգանովա, Օլգա Օշկանովա, Միքայել Վորոշին, Յուլիա Գրեբենոկ, Քսենիա Վերեմյովա, Մարիա Գուլյաևա, Դմիտրի Բելյաև և Քսենիա Զրյուկինա։

Թատերական ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն ունի մշտական թատերական ստուդիա՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Բարանովի ղեկավարությամբ։ Ստուդիայի թատերախումբը հավաքվում է տարեկան կտրվածքով։ Ստուդիայի դերասանները բեմադրում են սեփական ներկայացումները։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «…մոռանալ Հերոստրատոսին» Գ. Գորին[2]
  • «Մեր մարդախույս ծովը… կամ հիմարների նավը» Ն. Կոլյադա[3]
  • «Երթ» Ս. Ստրատիև[3]

Ներկայիս խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացանկն ընդգրկում է տարբեր ժանրերի ավելի քան քսան անվանակարգեր, ռուսական և արտասահմանյան դասականների ներկայացումներ[3]։

  • «Արի երազումս», բեմադրող ռեժիսոր՝ Յուլիա Բատուրինա
  • «Կաշառակեր», ռեժիսոր՝ Վլադիմիր Խրուշյով
  • «Չմորիկ», բեմադրո ռեժիսոր՝ Յուլիա Բատուրինա
  • «Խանումի հնարքները», ռեժիսոր՝ Վլադիմիր Լապտև
  • «Բոլոր մարդիկ սրբեր են», բեմադրող ռեժիսոր՝ Անտոն Վասիլև
  • «Կարլսոնը և Մանչուկի խնայարկղը», ռեժիսոր՝ Վլադիմիր Բարանով
  • «Մի անգամ Չուլիմսկում», Ա. Վամպիլովի «Անցած ամառ Չուլիմսկում» պիեսի հիման վրա, ռեժիսոր՝ Վլադիմիր Լապտև
  • «Ճակատագրի փոփոխականությունը», ռեժիսոր՝ Վալերի Իվլև
  • «Համադասարանցիներ», ռեժիսոր՝ Վալերի Մեդվեդև
  • «Բարինը, Պոլինան և աքաղաղը»
  • «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»՝ Ա. Վոլկովի համանուն հեքիաթի հիման վրա
  • «Առյուծը ձմռանը», ռեժիսոր՝ Վլադիմիր Լապտև
  • «Խատուտիկներ», բեմադրող-ռեժիսոր՝ Վալերի Իվլև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. лауреат премии жюри Фестиваля немецкой драматургии за постановку в шадринском театре спектакля «Мамаша Кураж и её дети» в 1976 году
  2. участвовал в «Первом фестивале» лучших театров малых городов России в г. Москве, премия губернатора Курганской области в сфере литературы и искусства
  3. 3,0 3,1 3,2 премия губернатора Курганской области в сфере литературы и искусства

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]