Շաակենի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաակենի դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորQ985431?
Երկիր Ռուսաստան[1]
Կառուցված1270
Քարտեզ
Քարտեզ
 Nekrasowo Castle Վիքիպահեստում

Շաակենի դղյակ (գերմ.՝ Schaaken), միաբանական դղյակ Կալինինգրադի մարզի Գուրևսկի շրջանի Նեկրասովո ավանում։ Հիմնադրվել է պրուսական ամրոցի տեղում 1270-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաակենի դղյակը 1526 թվականին

Առաջին անգամ պրուսական Շաակեն (Սակեն) գավառակը հիշատակվում է 1258 թվականին Տևտոնական օրդենի տարեգրություններում։ «Հին Պրուսիայի պատմությունը» ասում է[2], որ Շաակեն միաբանական փայտե ամրոցը սկսել են կառուցել 1261 թվականից։ Միջնադարյան շինարարներն իրենց ամրոցը կառուցել են ոչ թե Կուրշսկի ծովածոցի ափին այլ նրանից շուրջ չորս կիլոմետր հեռավորության վրա։ Շինարարության համար Շաակեն (այժմ՝ Մեծ Մորյանա) գետի վրա ամբարտակ կառուցվեց, և ճահճուտ տարածքում էլ կառուցվեց պաշտպանական ամրությունը։ Տարեգրության մեջ նշվում է, որ 1270 թվականին Շակենում կառուցվել է եպիսկապոսական փայտե ամրոց։ Հետագայում պաշտպանական պատերին կից կառուցվում են բազմաթիվ շինություններ, որոնցում տեղակայվում են զանգակատունը, բնակելի և այլ տնտեսական շինություններ[3]։

«Շաակեն» բառը գալիս է պրուսերենից, թարգմանաբար նշանակում է «խոտ»։ Ինչն էլ զարմանալի չէ, այս վայրերի բնական լանդշաֆտը իրենից ներկայացնում է խոտածածկ տարածք, որտեղ աճում է նաև եղեգ ու շաքարեղեգ[4]։

1697 թվականին Շաակենի մոտ գտնվող նավահանգստից ոչ հեռու հանգրվանել է «Մեծ ռուսական դեսպանատան» մի մասը, Արևմտյան Եվրոպա ուղևորության ընթացքում։ Շակենում հանգրվանել է նաև Պետրոս I կայսրը 1711 թվականի նոյեմբերի 11-ին, 1712 թվականի հուլիսի 9-ին և 1717 թվականի սեպտեմբերկ 23-ին (ամսաթվերը բերված են հին տոմարով)[5]։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաակենը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գրեթե չի տուժել։ 1945 թվականի վերջերից դղյակում տեղակայված էր գերմանացի երեխաների որբանոցը, որը գոյատևեց մինչև 1947 թվականը։ Պատերազմից հետո ամրոցի տարածքը օգտագործվում էր որպես կոլտնտեսային ախոռներ, որոնք գոյատևեցին մինչև 1960 ական թվականները։ Այնուհետև ամրոցը հատկացվեց բնակարանների համար, իսկ օժանդակ տարածքները օգտագործվեցին կենցաղային կարիքների համար[6]։

1980-ական թվականներին ամրոցում բնակվում էր միայն մեկ ընտանիք, որն օգտագործում էր դեռևս բնակության նպատակով պիտանի տարածքները։ Ժամանակին վերանորոգումներ չկատարելը և տեղական իշխանությունների անտարբերությունը ամրոցի շենքերը հասցրին ոչնչացման, իսկ շինությունները վերածվեցին ավերակների[3]։

2000-ական թվականներին ամրոցը վարձակալության տրվեց անհատ անձանց, իրականացվեցին վերականգնման աշխատանքներ, վերակառուցվեց ամրոցի պատի մի մասը։ Ամրոցում կազմակերպվում էին զբոսաշրջային էքսկուրսիաներ, հավաքվում էին թանգարանային ցուցանմուշներ, ցուցադրվում էին միջնադարյան բանտային խոշտանգումների գործիքներ, պահվում էին տարաշխարհիկ կենդանիներ (մանկական անկյուն)[7]։ 2011 թվականին ամրոցը տրվեց Ռուսական ուղղափառ եկեղեցուն։ 2012 թվականին եկեղեցու տարածքում հրդեհ բռնկվեց[8]։ Ամրոցի տարածք էին ժամանել էքստրասենսներ , որպեսզի օժանդակեն բացահայտել առեղծվածային իրադարձությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кулаков В. И. Дорогами Ульмеригии. — Калининград: Бизнес-Контакт, 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Издательская система Литсовет: галерея: «По „Пути Петра Великого"», Олег Щеблыкин». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Россия: Замок Шаакен (пос. Некрасово)
  4. «Шаакен (Некрасово). Древние города России и СССР». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  5. История города | Официальный сайт администрации городского округа «Город Калининград»
  6. Замок Шаакен (Schaaken) — Средневековые замки мира: история, архитектура, фото
  7. Шаакен
  8. Сгорел замок Шаакен

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

8. Замок Шаакен Պաշտոնական կայք