Նրբերանգ (երաժշտություն)
Նրբերանգ (Նյուանս, ֆր.՝ nuance - նրբերանգ, նուրբ տարբերություն), խոսքի ելևէջների, բառի իմաստի, գույների և այլնի նուրբ, հազիվ նկատելի այլակերպությունը, երանգը։ «Նրբերանգ» տերմինը երաժշտության մեջ լայնորեն կիրառվում է կատարողական արվեստում՝ նշելով հնչողության ինտենսիվության (ուժգնություն, լարվածություն, ցայտունություն, խորություն և այլն), կատարման արագության և ձայնարտադրման կերպի նրբին տարբերակումեր, որոնք երկին հաղորդում են աշխուժություն, գեղարվեստականություն։
Նրբերանգները բխում են տվյալ երկի բովանդակությունից (բնույթից, արտահայտող տրամադրությունից)։
Գլխավոր նրբերանգները նոտաներում նշում են հեղինակները, մեծ մասամբ՝ իտալերեն բառերով (dolce – քնքուշ, martellato – շեշտակի, secco – չորությամբ և այլն)։ Շատ բան էլ պայմանավորված է կատարողի ստեղծագործական նախաձեռնությամբ, նրա անհատական մեկնաբանմամբ։
Նրբերանգների միագումարն անվանում են նրբերանգավորում։
Նոտաներում նշվում է նաև հնչման հուզական ընդհանուր բնույթը (cantabile – երգուն, appassionato – խանդավառ, agitato – բորբոքուն, և այլն), որը լայն առումով նույնպես կարող է վերաբերել երանգավորմանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нюанс (в музыке)Արխիվացված 2020-06-19 Wayback Machine // Большая российская энциклопедия. Т. 23. Москва, 2013, с. 445.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |