Նվարդ Խոջանեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Խոջանեթյան
Դիմանկար
Ծնվել է1897
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբեր 1963
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի

Նվարդ Աղաջանի Խոջանեթյան (1897, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբեր 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ՀԽՍՀ ԳԽ նախագահի տեղակալ, ԽՄԿԿ անդամ (1940)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի գիմնազիան, այնուհետև աշխատանքի է անցել Նոր Բայազետում որպես ռուսաց լեզվի դասատու։ 1919 թվականին մեկնել է Խարկով և ավարտել տեղի կանանց բարձրագույն դպրոցի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Վերադարձել է Հայաստան և շարունակել մանկավարժական գործունեությունը Նոր Բայազետի, ապա Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցում, կոոպերատիվ տեխնիկումում, տնտեսագիտության ինստիտուտում, նորաբաց կոմունիստական համալսարանում։ Եղել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, իսկ 1941 թվականից երկար տարիներ աշխատել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի տնօրեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երեկոյան Երևան», 1964, թիվ 1։