Նուևա Վրախամանդալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտեսական համայնք
Նուևա Վրախամանդալա
Nueva Vrajamandala
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿաստիլիա լա Մանչա
ՆահանգԳուադալախարա
ՀամայնքԲրիուեգա
Հիմնադրված է1979 թ.
ԲԾՄ810 մ
Բնակչություն64 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայքnuevavrajamandala.es
Նուևա Վրախամանդալա (Իսպանիա)##
Նուևա Վրախամանդալա (Իսպանիա)

Նուևա Վրախամանդալա (իսպ.՝ Nueva Vrajamandala) կամ Ֆինկա դե Սանտա Կլարա (իսպ.՝ Finca de Santa Clara), գյուղատնտեսական համայնք Իսպանիայի Կաստիլիա լա Մանչա ինքնավար համայնքում՝ Գուադալախարա նահանգի Բրիուեգա համայնքում[1][2][3]։ Այստեղ է գտնվում Կրիշնայի գաղափարախոսության միջազգային համայնքը (անգլ.՝ International Society for Krishna Consciousness — ISKCON) կրոնական կառույցը։ Համարվում է Կրիշնայի կրոնական գլխավոր կենտրոնը Իսպանիայում։ Տեղակայված է Մադրիդից 100 կմ դեպի հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից միջին հաշվով 810 մ բարձրության վրա։ Զբաղեցնում է 306 հա մակերես

Տարածքը կոչվել է Ֆինկա դե Սանտա Կլարա, բայց Կրիշնայի հետևորդները այն վերանվանել են Նուևա Վրախամանդալա՝ Վրաջա (հինդի՝ ब्रज) հնդկական սրբազան բնակավայրի հիշատակին, որտեղ անցել է Կրիշնայի մանկությունը։ Քարտեզներում և պաշտոնական փաստաթղթերում այն շարունակում է կոչվել Ֆինկա դե Սանտա Կլարա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]