Նուլլիֆիկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նուլլիֆիկացիա (լատ.՝ nullificatio արհամարհում, ոչնչացում, nullus - ոչ մի, գոյություն չունեցող և facio - կատարել, անել), դրամի, խիստ արժեզրկված թղթադրամի չեղյալ հայտարարում պետության կողմից։ Դրամաշրջանառության կայունացման մեթոդ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է, երբ խոր ինֆլյացիայի հետևանքով փողի գնողունակությունը չափազանց ընկնում է, և թղթադրամին ներկայացվող արժեքը գործնականում հավասարվում զրոյի։ Նուլլիֆիկացիայի դիմում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում շրջանառությունից հանել ուժը կորցրած թղթադրամները՝ կապված քաղաքի իշխանության փոփոխության հետ։ Երբեմն նուլլիֆիկացիան համընկնում է դեվալվացիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 402 CC-BY-SA-icon-80x15.png