Jump to content

Նուբար Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նուբար Նուբարյանից)
Նուբար Փաշա
Նուբար Նուբարյան
Նուբար Փաշա
Դրոշ
Դրոշ
(1-ին) Եգիպտոսի վարչապետ
Դրոշ
Դրոշ
օգոստոսի 28, 1878 - փետրվարի 23, 1879
(Նուբար Փաշա անվան տակ)
Նախորդող Չկա
Հաջորդող Իսմայիլ Փաշա
Տիտղոսը ստեղծվեց
Դրոշ
Դրոշ
(13-րդ) Եգիպտոսի վարչապետ
Դրոշ
Դրոշ
հունվարի 10, 1884 - հունիսի 9, 1888
(Նուբար Փաշա անվան տակ)
Միապետ Տեվիկ Փաշա
Նախորդող Մուհամմեդ Շարիֆ Փաշա
Հաջորդող Ռիյադ Փաշա
2-րդ անգամ
Դրոշ
Դրոշ
(18-րդ) Եգիպտոսի վարչապետ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 16, 1894 - նոյեմբերի 12, 1895
(Նուբար Փաշա անվան տակ)
Միապետ Աբաս Բ Եգիպտացի
Նախորդող Ռիյադ Փաշա
Հաջորդող Մուստաֆա Ֆահմի Փաշա
 
Կրթություն՝ Տուլուզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր հունվար 1825[1][2][3]
Ծննդավայր Իզմիր, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հունվարի 14, 1899(1899-01-14)[4]
Վախճանի վայր Փարիզ
Դինաստիա Նուբարյաններ
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն
Ի ծնե անուն Նուբար Նուբարյան
Հայր Մկրտիչ Նուբարի Մելիքյան
Զավակներ Պողոս Նուբար Փաշա

Նուբար Փաշա (Նուբար Նուբարյան) (հունվար 1825[1][2][3], Իզմիր, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1899(1899-01-14)[4], Փարիզ), եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ։

Նուբարյաններ հայ գերդաստանի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար Նուբարյանը(Նուբար Փաշան) ծնվել է 1825 թ.-ի հունվարին` Օսմանյան կայսրության Իզմիր քաղաքում։Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոցը՝ տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Վերադառնալով Եգիպտոս՝ 1850 թվականից անցել է պետական ծառայության, 1878-1879, 1884-1889, 1894 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը։ Կազմավորվող ազգային բուրժուազիայի շահերից ելնելով իրականացրել է մի շարք առաջադիմական բարեփոխումներ։ Նուբար Փաշան զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։ Գլխավորել է գաղութահայ ազգային–թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունն ու հրատարակությունը և այլն։ 1878 թվականին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին։ Նուբար Փաշայի ծրագիրը ելնում էր այն հիմնադրույթից, որ հայերը քաղաքական անկախության չեն հավակնում, բայց պահանջում են քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ, որոնք կապահովեին նրանց անվտանգությունը, գույքի անձեռնմխելիությունը։ Նուբար Փաշան գտնում էր, որ թուրքական կառավարության նախաձեռնած նախորդ բարեփոխումները տարբեր պատճառներով անցել են ապարդյուն։ Բարենորոգումների հաջողությունն ապահովելու համար ծրագրի հեղինակը գտնում էր, որ անհրաժեշտ է ունենալ մի ընդհանուր կառավարիչ, որը լիներ հայ, հաստատվեր սուլթանի կողմից և ստանար եվրոպական պետությունների հովանավորությունը։ Ընղհանուր կառավարչի ղեկավարությամբ պետք է իրականացվեր 3 կարևորագույն բարեփոխում, կառավարչին կից պետք է ստեղծվեր պահակազոր, թալանի ու ասպատակությունների դեմն առնելու համար, դատական բարեփոխում, որը ստեղծեր անձի ու գույքի ապահովություն, հարկահավաքման համակարգի փոփոխություն, երբ հայերը պետք է իրավունք ստանային գանձել իրենց տուրքերը նահանգի դպրոցական ու հոգևոր հաստատությունների ծախսերը հոգալու համար։ Նուբար Փաշայի ծրագիրը շատ ավելի չափավոր էր, քան Ներսես Վարժապետյանի Բեռլինի կոնգրեսին ներկայացված ծրագիրը։ Սակայն թուրքական վարչակարգի պայմաններում անհնար էր նույնիսկ նման չափավոր ծրագրի իրականացումը։

Պողոս Նուբար Փաշայի կիսանդրին Երևանի Նուբարաշեն համայնքում

Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը Կահիրեյում, մյուսը՝ Ալեքսանդրիայում։ Նրա անունով է նաև կոչվել Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բերթրան Է., Նուպար Փաշա (1825-1899), ԿՊ, 1910։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 400