Նուբարյան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուբարյան գրադարան

Նուբարյան գրադարան (ֆր.՝ La Bibliothèque Nubarian), հայոց պատմության հանրային ուսումնասիրության գիտահետազոտական անգնահատելի ռեսուրսներ ունեցող կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբարյան գրադարանը հիմնադրվել է 1928 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր, հայտնի բարեգործ ու մեկենաս Պողոս Նուբարյանի կողմից։ Գրադարանն ունի 40 000 գրքից բաղկացած հավաքածու, որից 22 000-ը՝ հայերեն, 800 000 արխիվային նյութ ու 19-րդ դարի շուրջ 280 ձեռագիր մատյան, հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են ՀԸԲՄ կողմից Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո, ինչպես նաև ներառում է ընթացիկ ծրագրեր ամբողջ աշխարհում, որոնք պահպանում և զարգացնում են հայկական ժառանգությունը։

Նուբարյան գրադարանն աշխատում է ժամը 10։ 00-ից մինչև 18։ 00։ Հանգստյան օրը՝ չորեքշաբթի։ Մուտքն ու գրադարանից օգտվելը, բացառությամբ արխիվների, ազատ են։ Գրադարանի տնօրենն է Ռեյմոնդ Գևորգյանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AGBU, Library Research Center
  2. «Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել. Նուբարյան գրադարանում գտել են Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.