Նոր այգ (թերթ, Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր այգ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1952
ԳրասենյակԹեհրան, Իրան

«Նոր այգ», քաղաքական-հասարակական շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1952-1953 թվականներին Թեհրանում։ Արտոնատեր՝ Ս. Սարգսյան։

Հանդես է եկել հօգուտ ժողովուրդների բարեկամության և համագործակցության, ներկայացրել Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի ձեռքբերումները։ Կարևոր տեղ է հատկացրել Իրանի հայ աշխատավորության տնտեսական պայքարին, մատաղ սերնդի ու երիտասարդության կրթության և դաստիարակության հարցերին, լուսաբանել է գործադուլային շարժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։